Մոսկվան շարունակում է ենթարկվել անօդաչուների հարձակման. Շերեմեդևո օդանավակայանը փակ է
Մոսկվան վերջին հինգ օրվա ընթացքում երրորդ անգամ է ենթարկվում զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման։
Հունիսի 22-ին՝ ժամը 3:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում քաղաքին մոտենալիս խոցվել է 80 անօդաչու թռչող սարք, ըստ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի։
Նա չի տրամադրել զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ՝ նշելով միայն, որ բեկորների անկման վայրերում աշխատում են արտակարգ ծառայություններ։
Նշվում է, որ Շերեմեդևո օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ են մտցվել, մինչդեռ Վնուկովոն և Դոմոդեդովոն ընդունում և ուղարկում են չվերթներ:
Աէրոֆլոտը հայտարարել է չվացուցակի փոփոխությունների և մի քանի չվերթների չեղարկման մասին։