Կոնգոյում Էբոլայից մահացել է ավելի քան 250 մարդ
Կոնգոյում Էբոլա վիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 1003-ի, որոնցից 254-ը՝ մահվան ելքով, հաղորդում է EFE-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Երկրի իշխանությունների կողմից երեկ երեկոյան հրապարակված վերջին զեկույցում նշվում է, որ վիրուսի ներկայիս տարբերակով վարակի պատճառով մահացության մակարդակը կազմում է 25%։
Կոնգոյի արևելքում գտնվող Իտուրի նահանգը մնում է համաճարակի էպիկենտրոնը։