Մոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները Մոսկվայի հետ գործընկերությունը պահպանելու մտադրության մասին հակասում են երկրի ղեկավարության գործողություններին։
Նա նշել է, որ ռուսական կողմը շարունակում է լսել հայ պաշտոնյաների հայտարարությունները Ռուսաստանի հետ համագործակցության կարևորության և երկկողմ հարաբերությունները զարգացնելու նրանց հետաքրքրության մասին։
«Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Մոսկվայի՝ որպես գործընկերոջ կարևորության և Երևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու մտադրության մասին։ Սակայն, ցավոք, մենք չենք տեսնում, որ այս խոսքերը համընկնեն Հայաստանի ղեկավարության գործողությունների և քայլերի հետ, որը հստակորեն արտահայտել է ԵՄ-ին միանալու իր ցանկության մասին», - ասել է Զախարովան։
Ըստ նրա՝ Մոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին և գնահատում է ոչ միայն հայտարարությունները, այլև ձեռնարկված քայլերը։