Տորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրել
Տորնադո է տեղի ունեցել ՌԴ Սվերդլովսկի մարզում. Վերին Տուրայում և Նովայա Լյալայում վնասվել են մի քանի առանձնատներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։
Կուշվայում վնասվել են էլեկտրագծերը, իսկ տորնադոն մոտեցել է Նիժնի Տագիլ քաղաքին։ Նշվում է, որ էլեկտրականությունից զրկվել է ավելի քան 4 հազար առանձնատների բնակիչ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։