Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. Մակրոն
Մամուլ

«Ժողովուրդ»․ Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. Փաստաթուղթ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կնքված վերջին պայմանագրերը և ուշագրավ փաստեր արձանագրել։ Պարզվում է՝ երկրի գլխավոր ֆինանսական գերատեսչությունը, որը կոչված է մշակելու և իրականացնելու պետական ֆինանսական քաղաքականությունը, սեփական կարիքների համար միլիոնավոր դրամների խորհրդատվական ծառայություններ է ձեռք բերում արտաքին մասնագետներից։

Խոսքը վերաբերում է 2026 թվականի հունիսի 10-ին կնքված պայմանագրերին, որոնք առնչվում են Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի կառավարման (ԿՖԿՏՀ) ծրագրին։

Մասնավորապես, նախարարությունը ՀՀ քաղաքացի Լուսինե Միքայելյանի հետ այս տարվա հունիսի 4-ին կնքել է 4 մլն 40 հազար դրամ արժողությամբ պայմանագիր՝ ֆինանսական մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։ Պայմանագրում, մասնավորապես, նշված է. «Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի կառավարման (ԿՖԿՏՀ) ծրագրի ֆինանսական մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման պարտավորությունը»։

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ֆինանսական մասնագետի ծառայություն է ձեռք բերել պայմանագրային հիմունքներով։

Սակայն սա միակ դեպքը չէ։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ նույն օրը նախարարությունը մեկ այլ պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացի Հասմիկ Օրդուխանյանի հետ՝ գնումների մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման նպատակով։ Պայմանագրի արժեքը կազմել է 13 մլն 56 հազար դրամ։

Պայմանագրում նշվում է. «Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի կառավարման (ԿՖԿՏՀ) ծրագրի գնումների մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման պարտավորությունը»։

Փաստացի, նախարարությունը, որի հիմնական գործառույթների շարքում են պետական ֆինանսների և գնումների համակարգերի կառավարումն ու վերահսկողությունը, նշված ծրագրի շրջանակներում ներգրավել է արտաքին խորհրդատուների՝ ֆինանսական և գնումների մասնագետների ծառայություններ ստանալու նպատակով։ Ընդ որում, երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 17 մլն դրամ։

Այս հանգամանքը հարցեր է առաջացնում պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ։ Եթե ֆինանսների նախարարությունը պետական բյուջեից ստանում է զգալի ֆինանսավորում, ունի բազմաթիվ վարչություններ, բաժիններ և մասնագիտական ստորաբաժանումներ, ապա ինչո՞ւ են նման գործառույթների իրականացման համար լրացուցիչ միլիոնավոր դրամներ վճարվում արտաքին խորհրդատուներին։

Հատկանշական է նաև, որ վերջին տարիներին հանրային քննարկումների առարկա են դարձել նախարարության ղեկավար կազմի և աշխատակիցների պարգևավճարները։ Հասարակության շրջանում հատկապես լայն արձագանք էր ստացել այն տեղեկությունը, որ ամանորյա պարգևատրման շրջանակում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստացել էր շուրջ 10 միլիոն դրամի պարգևավճար։

Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է մեկ այլ ուշագրավ փաստ։ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում նախարարության բյուջեի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության վերջին թարմացումը կատարվել է դեռևս 2022 թվականին։ Էկրանապատկերը ներկայացված է։

Ստացվում է, որ պետական ֆինանսական քաղաքականության, հաշվետվողականության և թափանցիկության հիմնական պատասխանատու գերատեսչությունը սեփական բյուջետային տվյալների հրապարակման հարցում տարիներ շարունակ չի ապահովել տեղեկատվության արդիականացումը։ Սա այն դեպքում, երբ հենց ֆինանսների նախարարությունն է պետական մարմիններից պահանջում հաշվետվողականություն, ֆինանսական կարգապահություն և թափանցիկություն։

Թեև արտաքին խորհրդատուների ներգրավումը միջազգային ծրագրերի շրջանակներում ընդունված պրակտիկա է, այնուամենայնիվ, փաստաթղթերը ցույց են տալիս, որ նախարարությունը միլիոնավոր դրամներ է վճարում այնպիսի մասնագիտական ծառայությունների համար, որոնք, ըստ էության, անմիջականորեն առնչվում են հենց իր հիմնական գործունեության ոլորտին։

Այդ դեպքում ինչո՞վ են զբաղված Ֆիննախի աշխատակիցները, որոնք աշխատավարձից բացի նաև շռայլ պարգևներ են ստանում։ Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարության կազմում կա նաև վերահսկողական լուրջ կառույց, որը ևս չի կարողանում փաստացի ծառայություն մատուցել Ֆիննախին։

ՀՀ ֆինանսների նախարարությունից այս առիթով պարզաբանել են «Ժողովուրդ» օրաթերթին, որ. «ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ ՖՆ) և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶԵՀ) միջև 2024 թ. ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ՖՆ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև 2024 թ. կնքվել է հիշյալ նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր), որով, որպես դրամաշնորհի տրամադրման պայման, սահմանվել է, որ հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող նախագծերի գնումները կազմակերպվելու են ԿԶԵՀ գնումների ընթացակարգերով, որոնք էականորեն տարբերվում են «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության շրջանակներում գործող ներպետական կանոններից։ Այսինքն՝ արտաքին խորհրդատուների ներգրավումն ուղղակիորեն բխում է դրամաշնորհային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից, իսկ այդ պարտավորությունները խախտելը, ի թիվս այլ հետևանքների, կարող է հանգեցնել նախագծի ֆինանսավորման կասեցման կամ ոչ նպատակային ծախս ճանաչվելու ռիսկերի»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: