Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. Մակրոն
Մամուլ

«Հրապարակ». ՌԴ-ից կախվածությունը նվազեցնում ենք, Ադրբեջանից` ավելացնում

Հայաստանի «Տելեկոմ Արմենիա»-ն ու Ադրբեջանի «Ազերտելեկոմ»-ը երեկ ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ ադրբեջանական կողմը կկարողանա, օգտվելով հայկական ենթակառուցվածքներից, ինտերնետ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջեւ։ Այս մասին «Թիմ Տելեկոմը» հաղորդագրություն տարածեց: Բնականաբար, այս ինֆորմացիան բուռն քննարկումների ու մտահոգությունների պատճառ դարձավ: Այս պայմանագրի մասին «Հրապարակ» թերթը զրուցել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:

- Սա իսկապե՞ս համագործակցության մասին պայմանագիր է, թե՞ մի յուրօրինակ քայլ, որով իրականում ՀՀ ինտերնետ կապն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է դրվում։

- ՀՀ ամբողջ ինտերնետ կապի մասին խոսք չկա, բայց, դատելով «Թիմ Տելեկոմի» հաղորդագրությունից, առնվազն մեծ հավանականություն կա, որ «Թիմ Տելեկոմի» հաճախորդների համացանցային կապի մի մասն ապահովվելու է ադրբեջանական տարածքով եւ ադրբեջանական ընկերության ենթակառուցվածքի հաշվին։ Եվ սա անվտանգային ռիսկեր է պարունակում։ Եթե նույնիսկ բոլոր փոխանցվող տվյալները շիֆրացիայով լինեն (ինչն այդպես չէ, շատերն առայսօր էլ շարունակում են օգտվել այնպիսի ծրագրերից, որոնք տվյալները բաց են փոխանցում), բայց ադրբեջանական կողմը, վերլուծելով իրենց ենթակառուցվածքով անցնող տեղեկատվական հոսքերը, կարող է շատ դեպքերում դուրս բերել, թե հայկական կողմի հաճախորդն ում հետ կապվեց, երբ ինչ կայք այցելեց կամ ինչ առցանց ծառայությունից օգտվեց եւ այլն։

- Որոշ մասնագետներ նշում են, որ սա Ադրբեջանը Հայաստանից կախման մեջ է գցում, որքանո՞վ են իրատեսական նման մտավախությունները։

- Մերձիշխանական քարոզչամիջոցները զօրուգիշեր մեզ համոզում են, որ մենք պետք է մեր կախվածությունը Ռուսաստանից նվազեցնենք։ Միաժամանակ կոնկրետ այս դեպքում որոշակի կախման մեջ ենք հայտնվում Ադրբեջանից, որն անթաքույց ու բազմիցս իր գործերով ապացուցված թշնամի է։ Անհիմն լավատեսական մեկնաբանություն է, որ Ադրբեջանը հայտնվում է մեզնից կախվածության մեջ։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանի ռեժիմն ամեն գնով խուսափում է Ադրբեջանին հայելային պատասխաններից։ Օրինակ՝ ըստ Ալիեւի հայտարարության, ադրբեջանական ինքնաթիռները միակողմանիորեն, առանց Հայաստանից թույլտվություն ստանալու, հանգիստ հատում են Հայաստանի օդային տարածքը։ Այս պնդումը չի հերքվել հայկական կողմից, այսինքն՝ տրամաբանական է համարել, որ այն ճիշտ է։ Վստա՞հ ենք, որ Ադրբեջանը ճգնաժամային ինչ-որ իրավիճակում եթե փակի հայկական գործընկերոջ կապը, հայկական գործընկերը նույնկերպ կվարվի Ադրբեջանի հետ։ Ես վստահ չեմ։