Արևմուտքը բացահայտ խոսում է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու մասին. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքը ավելի ու ավելի բացահայտ է խոսում Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու և ռազմական բյուջեները մեծացնելու մասին։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ առաջնորդները օգտագործում են Ռուսաստանի կողմից ենթադրյալ ռազմական սպառնալիքի մասին պնդումները՝ նման ծախսերը և իրենց երկրների արմատական ռազմականացումը արդարացնելու համար։
Պուտինը նշել է, որ այսպես կոչված ժողովրդավարական Արևմուտքը գործում է պարզ ռազմավարությամբ. նախ նրանք սպառնում են Ռուսաստանին՝ ստիպելով նրան ինքնապաշտպանության միջոցներ ձեռնարկել, ապա մեղադրում են Մոսկվային բոլոր մահացու մեղքերի մեջ՝ իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու համար։
Նա նաև պատմական զուգահեռ է անցկացրել 1941 թվականի հունիսի 22-ի հետ՝ նշելով, որ նույնիսկ ԽՍՀՄ-ին հարձակվելուց հետո նացիստական Գերմանիան փորձել է մեղադրել Խորհրդային Միությանը և Ստալինին կոլեկտիվ Արևմուտքի դեմ ագրեսիայի մեջ։