Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները հայտարարել են՝ չեն ընդունում մեղադրանքները
Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում։
«Վերաքննիչ բողոքների քննության ընթացքում» Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված «մեղադրանքները»։
Ապօրինաբար պահվող գերիների՝ Էրիկ Ղազարյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Լևոն Բալայանի և Գուրգեն Ստեփանյանի փաստաբանները դատարանից պահանջել են նրանց նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել։
Նրանք իրենց ելույթներում նույնպես հայտարարել են, որ չեն ընդունում մեղքը և համաձայն են իրենց պաշտպանների դիրքորոշման հետ։