Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. Մակրոն
Մամուլ

«Հրապարակ». Կաթողիկոս փոխելու փոխարեն թող իր թիմակիցների վարքը փոխի

«Հրապարակի» զրուցակիցը Վրթանես քահանա Բաղալյանն է։

- Մայր Աթոռից մեզ հետ զրույցում հաստատել էին այն տեղեկությունը, որ Հայ առաքելական եկեղեցին վերջերս պետական բյուջե մեծ գումարներ է վճարել: Խոսքը մի քանի 100 հազար դոլարի մասին է, այսպես կոչված` մոմի` պարաֆինի հարկն է վճարվել: Նիկոլ Փաշինյանը, անցած ամառվանից սկսած, սեւեռվել էր եկեղեցու վրա, հայտարարում էր, որ Վեհափառը պետք է հեռացվի աթոռից, սրբազաններին էր կալանավորում: Ապա խոսում էին եկեղեցուն հարկելու մասին: Այն մասին, որ Մայր Աթոռը պետք է գույքահարկ վճարի եւ այլն: Փաստորեն, իշխանությունները հանրային գումարներն անարգել մսխում են, միլիարդների տոնածառներ են գնում, ֆեստիվառներին են փող հատկացնում, այս տարի էլ Վարդավառի համար են փող հատկացրել, արտաքին պարտքը 8 տարում կրկնապատկել են, սակայն դա էլ իրենց չի բավականացնում, հիմա էլ եկեղեցուց են գումարներ պահանջում ու ստանում:

- Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի ընչաքաղցությունը սահմաններ չունի: Մենք վերջին ութ տարիների ընթացքում տեսանք բաներ, որոնք երբեք չէինք տեսել, օրինակ՝ տեսանք, որ ութ տարում արտաքին պարտքը կարելի է ութ միլիարդ դոլարով ավելացնել: Եվ այդքան պարտքի տակ ընկնելուց հետո նրանց արած գործերը չենք տեսնում: Ի վերջո, այդ պարտքը ժողովուրդն է փակում` իր հարկերով, վճարած գումարներով, ես շատ կուզեի տեսնել այն 500 դպրոցները, որոնք իբրեւ թե կառուցել են, կխնդրեի վարչապետին, որ հրապարակի իր կառուցած դպրոցների լուսանկարները: Խոսում են նաեւ վերակառուցած ահռելի քանակով դպրոցների մասին, կխնդրեմ, որ նաեւ դրանց ցանկը հրապարակի եւ այն 300 մանկապարտեզների հասցեները եւ լուսանկարները, որոնք նա խոստանում էր կառուցել, նորոգել եւ այլն: Ի դեպ, Աշտարակում էլ ուսանողական քաղաք էին կառուցում, կխնդրեմ նաեւ Աշտարակից լուսանկարներ հրապարակել, ուզում եմ տեսնել, թե այսքան տարվա ընթացքում ինչ գործ են արել: Շատ կուզեի նաեւ Աջափնյակի մետրոյի կայարանում իջնեի, դա էլ էին խոստացել, չէ՞: Իրականում, այս մարդիկ անլուրջ են, նրանց հակաեկեղեցական պայքարը, որը շարունակվում է, նույնպես անլուրջ է: Պահանջում են հարկեր նաեւ եկեղեցական շինությունների համար, փորձում են եկեղեցին մաշեցնել այս քայլերով: Մենք թուղթ ենք բերում` սահմանով, որ գրքեր տպենք Հայաստանում, իրենք մեզնից թղթի համար գումար են վերցնում, բայց երբ աղանդավորը` Եհովայի վկան կամ մասոնականը դրսից տպած գիրք է բերում, դա համարում են բարեգործական: Այսինքն` Եհովայի վկայի կամ մորմոնականի բերած գիրքը բարեգործական է, իսկ Առաքելական եկեղեցին ներկրած թղթի համար գումարներ է վճարում, կամ՝ պարաֆինը, որ բերում են, պիտի դրա համար ահռելի հարկեր տանք պետությանը: Մայր Աթոռի շինություններից են հարկեր պահանջում, ինչն ամոթ է ուղղակի:

- Բայց Փաշինյանը շարունակում է հավատացյալ խաղալ, կիրակի օրը կրկին որոշել էր սուրբ պատարագի մասնակցել, սակայն վերջին այցելություններին այլեւս չեն պարտադրում Վեհափառի անունը զեղչել, գուցե չեն կարողանում պարտադրել:

- Ի պատիվ եկեղեցականների, նրանք ցույց տվեցին, որ աջակցում են Վեհափառ հայրապետին, նաեւ վերջին ընտրությունների արդյունքներից մենք մի բան հասկացանք, որ անկախ այն բանից, որ այսքան վարչական ռեսուրս կիրառվեց, տարբեր ձեւերով մարդկանց վախեցրին, կրթական հաստատությունների աշխատակիցներին ճնշեցին, սակայն անգամ 50 տոկոս քվե չկարողացան ստանալ: «Հայկական ժամանակի» իր օգնականը` Վահագն Հովակիմյանն ամեն ինչ արեց, որպեսզի ՔՊ-ն ստանա բավարար քանակով ձայներ, որպեսզի գոնե կարողանան վարչապետ ընտրել: Դա էլ չէր ստացվում, մի քանի տեղամասում քվեներն անվավեր ճանաչեցին, որպեսզի կարողանան իրենց ուզածին հասնել, Փաշինյանը մաթեմատիկայից թույլ է, ճիշտ հաշվարկ չէր արել, իսկ ԿԸՀ-ում չկարողացան անգամ իրենց նկարած թվերը ճիշտ արտագրել: Սկզբում Փաշինյանն ասում էր` թող Մայր Աթոռը վճարի, մենք հետո հարկերը հետ կտանք, դե, հիմա միլիոնների հարկեր ենք վճարել, մեքենայիս շարժիչը վատ վիճակում է, թող Ալեն Սիմոնյանի մեքենայից ինձ էլ գնեն այս հարկերով: Կատակում եմ, ինձ նրանցից ոչինչ պետք չէ:

- Փաշինյանը որպես նախընտրական խոստում ասել է, որ իր վերընտրվելու դեպքում Գարեգին Բ կաթողիկոսի հարցը լուծելու է, նրան հեռացնելու է Վեհարանից: Կհաջողվի՞ նրան:

- Կաթողիկոս փոխելու փոխարեն թող իր կնոջ ու զավակների վարքը փոխի, եթե ինչ-որ բան փոփոխելու ունակ մեկն է: Թող իրեն միացածների, իր թիմակիցների վարքը փոխի, մենք էլ տեսնենք, իրենցից օրինակ վերցնենք: Թող հակաեկեղեցական պայքարին միացածների, այն թույլ վարքի տեր հոգեւորականների վարքը փոխի: Իհարկե, եթե նրանք պետք է մեզ բարեփոխեն, ավելի լավ է՝ անբարեփոխ գնանք մեռնենք: