Օկուպացված Շուշիում կկայանա Թյուրքական պետությունների կրոնական կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը
Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների կրոնական հարցերով պատասխանատու պետական մարմինների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին՝ օկուպացված Արցախի Շուշի քաղաքում:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեն:
Միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի համապատասխան գերատեսչությունների ղեկավարները։
Հանդիպման նպատակն է ընդլայնել համագործակցությունը, փորձի փոխանակումը և ամրապնդել թյուրքական պետությունների միջև գործընկերությունը։
Միջոցառման հիմնական թեմաներից մեկը կրոնական իշխանությունների միջև համագործակցության մեխանիզմի ստեղծումն է։