Հարավային Կովկասում իրավիճակը կարող է սրվել. ՀԱՊԿ
Արևմտյան երկրների կողմից Հայաստանի շուրջ անբարյացակամ ռազմական և քաղաքական քայլերը կարող են հանգեցնել Հարավային Կովկասում իրավիճակի հետագա սրման:
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մշտական խորհրդի ներկայիս նախագահ Վիկտոր Վասիլևը։
«Հարավային Կովկասում իրավիճակը արժանի է հատուկ ուշադրության, այդ թվում՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների լույսի ներքո։ ԱՄՆ-ի ծրագրերը՝ ենթադրաբար ապահովել Զանգեզուրի միջանցքի անվտանգությունը, ԵՄ երկրների՝ Հայաստանը իրենց ռազմական կառույցներում ներառելու մտադրությունները և տարածաշրջանում ձեռնարկված այլ անբարյացակամ քայլերը, ի վերջո, կհանգեցնեն հետագա սրման։ Մենք հետևում ենք իրավիճակին», - հայտարարել է նա։