Իրավիճակը նման է ստալինյան ժամանակաշրջանին. Մենուա Սողոմոնյանը՝ Չալաբյանի գործի մասին
Իրավիճակը նման է ստալինյան ժամանակաշրջանին, էն ժամանակ ուղղակի առանց դատ ու դատաստանի՝ 5 րոպեում որոշումներ էին կայացնում, մարդկանց գնդակահարում էին, դատարանի բակում, որտեղ քննվում է «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանի կալանքի հարցը, լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
«Հիմա էդ ամեն ինչը չեն անում, բայց իրենց բռնապետությունը պահպանելու համար օրենքի շղարշներն են օգտագործում»,-ասաց Սողոմոնյանը։
Նա ասաց, թե իշխանություններն օգտագործում են ՀՀ իրավապահ համակարգը.
«Քննչական մարմինները, ցավոք, իրենց գործառութային առքելությունը մի կողմ թողնելով, առաջնորդվում են քաղաքական հրահանգներով, պատվերներով»,-ասաց Սողոմոնյանը։
Բացի այդ, Մենուա Սողոմոնյանը համոզմունք հայտնեց, որ «այս շինծու գործերը ջարդվելու են»։