Ուժգին երկրաշարժ Վենեսուելայում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
7.0 մագնիտուդից բարձր երկրաշարժը ավերածություններ և մարդկային զոհեր է պատճառել Վենեսուելայի մայրաքաղաքում և մի շարք նահանգներում։
Այս մասին Venezolana de Televisión հեռուստաալիքով հայտարարել է Ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելլոն։
Կարակասի Ալտամիրա և Պալոս Գրանդես սեյսմիկ ակտիվ գոտիներում մի քանի շենքեր, այդ թվում՝ բնակելի շենքեր, փլուզվել են, ինչի հետևանքով մարդկային զոհեր են եղել։ Մայրաքաղաքի այլ շրջաններ նույնպես վնասներ են կրել, որի հետևանքով կան զոհեր, հավելել է Կաբելլոն։
Նախարարը հայտնել է, որ փրկարարական ծառայությունները, հրշեջները, ոստիկանության ստորաբաժանումները և քաղաքացիական պաշտպանության կամավորները մաքրում են վնասված շենքերը և օգնություն են ցուցաբերում տուժածներին։ Նա կոչ է արել քաղաքացիներին լքել վնասված շենքերը, օգնել վիրավորներին և չխոչընդոտել երթևեկությունը։
Վենեսուելայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։