Այսօր ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ ընտրվելու է ԱԺ նախագահի թեկնածուն, փոխվարչապետերի և նախարարների փոփոխություն չեմ նախատեսում. Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում է կայացվելու: Առաջադրված թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը, և ով ընտրվի, դրա մասին կլինի հանրային իրազեկում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ մեր պլանը դա է, որ այսօվա նիստում, այդ հարցով մենք պետք է լսենք թեկնածուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք և որոշում կայացնենք: Գործադիրի կազմի հետ կապված ես ասել եմ, որ Կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում, այսինքն՝ Կառավարության անդամների, փոխվարչապետերի և նախարարների: Այլ մակարդակներում, որոշ փոփոխություններ մտածում եմ, որ տեղի կունենան»,- ասաց Փաշինյանը: