Մեկ օրում բացահայտվել է 162 հանցագործություն, գրանցվել՝ 21 ՃՏՊ
Հունիսի 24-25-ը հանրապետությունում բացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Ամենաշատը գրանցվել են առանց վարորդական իրավունքի կամ կասեցված իրավունքով մեքենա վարելու (61), խարդախության (21) և թմրանյութի հայտնաբերման (12) դեպքեր։ Արձանագրվել են նաև մարմնական վնասվածքի, ֆիզիկական ու հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման և այլ իրավախախտումներ։
Բացահայտվել է 4 հետախուզվող, ևս 2-ը կամավոր ներկայացել են։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, իսկ զենք-զինամթերք կամավոր հանձնելու 17 դեպք է գրանցվել։
Վերջին մեկ օրում տեղի է ունեցել 21 ճանապարհատրանսպորտային պատահար, տուժել է 31 մարդ։