ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Վենեսուելային երկրաշարժից հետո. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը օգնություն կտրամադրի Վենեսուելային ավերիչ երկրաշարժից հետո։
Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ։
«Ի դեպ, երեկ երեկոյան նրանք հզոր երկրաշարժ են ունեցել, որի մասին կարդացիք, շատ ուժեղ երկրաշարժ է եղել Կարակասում, բայց մենք պատրաստվում ենք օգնել նրանց», - ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ ԱՄՆ սենատի մի շարք պատգամավորներ ևս հայտնել էին, որ ԱՄՆ-ն պետք է օգնի Վենեսուելային՝ բնական աղետի հասցրած վնասները վերականգնելու հարցում: