Մի շարք հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 26-ին
ժամը 09:30-13:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու, Ծերենցի, Միքայելյանի, Վանթյանի, Արամ Մանուկյանի, Ջիվանի, Զ.Անդրանիկի Բ-2 Թաղ., Ճառագայթային, Զ.Անդրանիկի թաղ. 50-191 շենքերի , Իսակովի 30-50/8 շենքերի, Առնո Բաբաջանյանի 1-30 շենքերի ջրամատակարարումը:
ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի ք.Կապան Շահումյան, Երկաթուղայիններ, Մ.Հարությունյան փողոցների ջրամատակարարումը։