Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Ընդդիմությունն է գտնվում «ռեժիմի վերջը մոտ է» պաթոսի մեջ․ Քաղաքական վերլուծաբան

ՍԴ-ն այսօր սկսում  է քննել ընտրության արդյունքի վերաբերյալ ընդդիմության ուժերի բողոքը: Սրա վերաբերյալ քաղքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Իհարկե, Հայաստանում հազիվ թե գտնվի մարդ, որը կասի, թե կա արդյունքը վերանայելու իրատեսական շանս, թե ՍԴ-ն կարող է կայացնել որոշում, որը դեմ կլինի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին ու կարիքներին:

Այստեղ սակայն, գլխավոր հարցը իհարկե այն չէ՝ ՍԴ-ն դեմ կլինի՞, թե՞ ոչ: Գլխավոր հարցն այն է, թե՝ իսկ որո՞նք են Նիկոլ Փաշինյանի կարիքները, ո՞րն է նրա խնդիրը, նպատակը, անհրաժեշտությունները: Մի կողմից պատասխանն այստեղ պարզ է՝ իշխանությունը, մյուս կողմից սակայն այդ իշխանությունը մեղմ ասած բավականին բարդ վիճակում է, հետեւաբար դրա կարիքները, ռիսկերը, անհրաժեշտությունները ամենեւին միարժեք չեն:

Ես սա չեմ ասում այն նկատառումով, թե այդուհանդերձ ՍԴ-ն կարող է հանկարծ կայացնել ինչ որ անսպասելի որոշում: Ես այս ամենի մասին խոսում եմ այն նկատառումով, որ մենք թերեւս ունենք առկա իրողությունները մի կողմից համապարփակ, մյուս կողմից հանգամանալից գնահատելու կարիք, եթե ուզում ենք ձեւավորել հանրային պայքարի արդյունավետ համակարգ: Իսկ առանց այդ համակարգը կառուցելու, ենք կարող ենք մնալ միայն ընդդիմադիր պայքարի պաթոսի տիրույթում:

Եվ այդտեղ արդեն կարեւոր չէ, թե ինչ շեշտադրում ունի այդ պաթոսը՝ պաթոսով կոչ են անում ընդդիմությանը հրաժարվել մանդատներից ու դուրս գալ փողո՞ց, թե՞ ընդդիմությունն է գտնվում «ռեժիմի վերջը մոտ է» պաթոսի մեջ:

Բոլոր դեպքերում պաթոսը հոգնեցնում է, եթե մարտավարությունից «փոխակերպվում» է երկարաժամկետ վարքագծի եւ «ռազմավարության»:

Հատկանշական է, որ ընդդիմադիր դաշտի հանդեպ Նիկոլ Փաշինյանի հետընտրական կոշտ գործողությունների ֆոնին, ընդդիմադիր դաշտում թեկուզ հարաբերական, բայց նկատելի անդորր է, հանդարտություն: Իհարկե հասկանալի է, որ խոսքս հարաբերականության մասին է:

Ավելին, տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր գործողություններով «էլեկտրոշոկի» էֆեկտ ստանալ ընդդիմությունից, մղել ընդդիմությանը ակտիվ հետընտրական քայլերի, բայց ընդդիմությունն էլ իր հերթին փորձում է չարդարացնել Փաշինյանի հաշվարկներն ու սպասելիքները: Ընդ որում, Փաշինյանի սպասելիքը կամ հաշվարկը, ակնկալիքը կարող է ունենալ երկու մոտիվ, պայմանավորված լինել երկու մղումով:

Ակնառու է, որ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է վճարի այն արտաքին աջակցության գինը, որ այս կամ այն կերպ ուներ գործնականում բոլորից, եւ առավել եւս Ադրբեջանից ու Թուրքիայից: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն կորցրել է հանրային վստահության տոկոսների մասով՝ նախորդ ընտրության 52-ի փոխարեն, նա այսօր ունի ընդամենը 49 տոկոս, սակայն իրեն հայտարարել է բացարձակ իշխանության քվեի տեր՝ փոշիացած ձայների եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին գրված Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի շնորհիվ:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի հանրային 50 տոկոս վստահություն, բայց ունի մինչեւ անգամ բացարձակ մեծամասնություն, որի հիմքով էլ արտաքին դերակատարները նրանից ակնկալելու են արդարացնել իրենց քաղաքական հաշվարկները եւ վճարել իրենց ցուցաբերած աջակցության գինը: Ընդ որում, այստեղ կարեւոր նրբերանգ է այն, որ այդ գինն ինքնին բավականին ծանր լինելով հանդերձ՝ որովհետեւ ենթադրելու է Ադրբեջանի ու Թուրքիայի մի շարք պայմանների բավարարում, խնդիրներ է առաջացնում նաեւ այլ տեսանկյունից: Իրավիճակի զարգացման վերաբերյալ պատկերացումները՝ արտաքին դերակատարների մոտ, բավականին տարբեր են, եւ ըստ այդմ՝ ամեն մեկն ունեցել է Նիկոլ Փաշինյանին աջակցելու իր հաշվարկները, որտեղ Ադրբեջանի պայմանները բավարարելու հարցում կան ընդհանրություն, իսկ ահա հետագա զարգացումների եւ սցենարների մասով՝ ոչ:

Այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանն ունի երկու տարբերակ: Կամ հասնել մի իրավիճակի, երբ ընդդիմությունը կլինի լիովին ջախջախված, հանրային տրամադրություններ գեներացնելու եւ Նիկոլ Փաշինյանին խանգարելու հնարավորությունից զրկված, կամ՝ երբ ընդդիմությունը կլինի ակտիվ, կգեներացնի փողոցային շարժում, հանրային մեծ էներգիա, որը Նիկոլ Փաշինյանի ձեռքին կլինի փաստարկ արտաքին դաշտում, նախընտրական աջակցության ծանր գնի հարցում մանեւրելու եւ այն վճարելուց խուսանավելու համար:

Չի բացառվում, որ հայաստանյան ընդդիմությունն էլ փորձում է հասկանալ, թե հատկապես ո՞ր մոտիվն է առաջ մղում Նիկոլ Փաշինյանի հետընտրական ագրեսիան:

Ինչպես նշել եմ ընտրությունից հետո, ընդդիմադիր ուժերն ունենահռելի ծավալի անելիք, ու այդ անելիքի հարցում էպատաժային եւ էմոցիոնալ աղմուկը լինելու է բացարձակապես միայն շեղող ու խանգարող: Իսկ աղմկողներ լինելու են շատ շատ, ու թեեւ այդ շարքում նաեւ միանգամայն անկեղծ մղումով ձայն բարձրաձայնողներ, այդուանդերձ գլխավորապես լինելու է կազմակերպված աղմուկ՝ հետընտրական միջավայրում ընդդիմության դաշտում ամեն ինչ «զրոյացնելու» եւ «զրոյից սկսելու» համար:

«Զրոյից սկսելը» ակնհայտորեն վերածում է Հայաստանի դեմ կիրառվող հավաքական տեխնոլոգիայի: «Զրոյից սկսելու» այսպես ասած փիլիսոփայությունը քանդում է հանրային մտքի հեռանկարները, առհասարակ՝ միտքը դարձնում է ավելորդ: Որովհետեւ «զրոյից սկսելու» համար առանցքայինը, առաջնայինը դառնում է մինչ այդ եղածը քանդելը, զրոյացնել:

Եվ այս «փիլիսոփայությունն» էր, որ պարզապես աններելիորեն մսխեց 2018-ին կուտակված հանրային դրական էներգիան ու պասումը, թույլ չտվեց, որ մաղվի եւ մնա հենց դա, այլ այդ դրական էներգիան ու սպասումը ինքը մաղվեց ու գնաց, թողնելով միայն ավելի ու ավելի խորացող փոխադարձ մաղձն ու անհանդուրժողությունը: Դա «զրոյից սկսելու» «կոնցեպտուալ» էֆեկտն էր»։