Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ըստ APA-ի՝ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել AI-92 բենզինով 18 վագոն (971 տոննա) և դիզելային վառելիքով 8 վագոն (467 տոննա)։ Նշվում է, որ մինչ այժմ արտահանվել է ավելի քան 14,000 տոննա դիզել և 4,000 տոննա բենզին։