Հայտնի է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Հայաստան և Ադրբեջան այցի հիմնական նպատակը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ նա մտադիր է ամրապնդել ԵՄ դիրքերը տարածաշրջանում և հակազդել Ռուսաստանի ազդեցությանը:
Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։
«Այցելությունը կկենտրոնանա առևտրային և այլ կապերի ամրապնդման, ինչպես նաև նախկին խորհրդային հանրապետություններում Մոսկվային հակազդելու ուղղությամբ», - գրում է հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներից մեկին։
Politico-ի տվյալներով՝ ֆոն դեր Լեյենին ուղևորության ընթացքում կուղեկցի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը, ով ներկայումս ակտիվորեն լոբբինգ է անում Ուկրաինայի և Մոլդովայի համար՝ ԵՄ-ին միանալու գործընթացում: