Ռուսաստանն ու Ուկրաինան առաջիկայում գերիներ կփոխանակեն. Բուդամով
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների նոր փոխանակման մասին: Նա այդ մասին հայտարարել է Կիև-Մոհիլա ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ըստ ՌԲԿ-Ուկրաինայի:
«Աստծո կամքով, մենք առաջիկա մի քանի օրերին կտեսնենք փոխանակում», - նշել է նա:
Բուդանովը որևէ կոնկրետ մանրամասներ չի ներկայացրել առաջիկա փոխանակման մասին: Նա նաև ընդգծել է, որ մարդկային կյանքը անգին է, և գերիների վերադարձման հարցում ոչինչ չի կարելի անտեսել:
Հունիսի 23-ին Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ ապագայում պլանավորում են գերիների և քաղաքացիական անձանց նոր փոխանակում: