Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
73 տարեկան հասակում մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար և բնապահպանական գործունեության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: Այս մասին հայտնել է «ՎՏԲ» Միասնական լիգան։
«Կյանքից հեռացավ Սերգեյ Բորիսովիչ Իվանովը։ «ՎՏԲ» Միասնական լիգայի պատվավոր նախագահը մահացել է 73 տարեկան հասակում։ «ՎՏԲ» Միասնական լիգան խորին ցավակցություն է հայտնում Սերգեյ Բորիսովիչ Իվանովի հարազատներին, մտերիմներին, ընկերներին և գործընկերներին»,- ասված է հրապարակված հաղորդագրության մեջ։