Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Միութենական պետության օրակարգն ու տարածաշրջանային անվտանգությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս պահին քննարկում են Միութենական պետության օրակարգը, առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին Վալդայում գտնվող նախագահի նստավայրում ընթանում է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ», — ասել է Պեսկովը։
Պեսկովը հավելել է, որ Պուտինն ու Լուկաշենկոն անդրադառնում են նաև օրակարգային այլ արդիական հարցերի։