Ֆրանսիայում ավելի քան 130 միլիոն եվրո են հատկացրել դպրոցների և մանկապարտեզների հովացման համար՝ անոմալ շոգի պատճառովԻրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին. «Հրապարակ»Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԻշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. «Հրապարակ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներինՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանըԻսրայել–Լիբանան բանակցությունները ավարտվել են, զորքերի դուրսբերում չի նախատեսվումՈ՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունըՎրաստանում օտարերկրացու հետ «կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելիՆախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետՌազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Պայմանագրային զինծառայող է մահացել
ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԱռանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներԻրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով«Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասինՃՏՊ՝ Շաղատ գյուղում․ կա զոհԵրևան–Զագրեբ համագործակցությունը զարգանում է ռազմավարական երկխոսության շրջանակումՀանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրաԱդրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետՖինլանդիան հանել է իր տարածքում միջուկային զենքի լիակատար արգելքըԹրամփը Եվրոպային սպառնացել է 100% մաքսատուրքերովԹրամփը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հրադադարը խախտելու մեջԳյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել էԹուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհԵրևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձըՊուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Միութենական պետության օրակարգն ու տարածաշրջանային անվտանգությունըՔԿՀ-ներում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարած դատապարտյալները կաջակցեն մյուսներինՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվելԹրամփը նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը գյուղատնտեսական առևտուր կսկսենՂազախստանում նախապատրաստվում են ՀԱՊԿ «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժությանըՊետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպքՇաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել էՀայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը700 տեղ հզորությամբ կրթահամալիր Վարդենիսում. Փաշինյանը քննարկել է AMAA-ի հետ իրականացվող ծրագիրըՆիկոլ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի հակահայ քայլերն արդարացնողի իր վարքագիծը․ Հայ ԴատԿասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Մամուլ

Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանն անցել է բացահայտ քաղաքական տեռորի նոր փուլի, նույնիսկ ինքն արդեն չի թաքցնում: Ու ընդդիմադիրների, ընդդիմախոսների, նկատելի, հանրային ակտիվություն դրսևորող գործիչների դեմ հերթով գործեր են «կարում»: Այն, որ այս բոլոր խուզարկությունները, ձերբակալությունները, կալանավորումները բացահայտ ու բացարձակ քաղաքական աստառ ունեն, նույնպես ակնհայտ է: Դրանում ոչ ոք չի էլ կասկածում: Երևի թե նույնիսկ մեկ անձի հրահանգներն իրականացնողները:

Բայց, ի լրումն վերը ասվածին, այս ամենի մեջ կա ևս մեկ հանգամանք, որը առավել քան դիպուկ բնորոշում ու ցույց է տալիս թե՛ այս իշխանության, թե՛ նրա հրամանները կատարող իրավապահ համակարգի իրական դեմքն ու էությունը: Տեսեք, վերջին օրերին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանը խուզարկելու, «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին ձերբակալելու և տունը խուզարկելու, դրանից առաջ՝ Ռուբեն Հակոբյանին ձերբակալելու համար իրավապահները գնացել էին առավոտյան ժամը 7-8-ին: Նույնը՝ «Մայր Հայաստանի» ղեկավար Անդրանիկ Թևանյանի դեպքում՝ մեկ ամիս առաջ: Նույնը՝ էլի տարբեր անձանց դեպքերում, տարբեր ժամանակներում:

Այսինքն, գեստապոյականների կամ «նկվդականների» ոճով առավոտ կանուխ, դեռ լույսը կարգին չբացված՝ ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանքի անդամներ՝ կին, երեխաներ, հնարավոր է՝ տարեց ծնողներ: Մարդկանց քնահարամ են անում, երեխաներին ահաբեկում, կանանց սպառնում, բոլորին տեռորի ենթարկում:

Պարզ է, չէ՞, թե ինչ հոգեբանական ծանր նստվածք է մնալու հատկապես փոքրահասակ երեխաների դեպքում: Պարզ է, չէ՞, որ դրանով հոգեբանական անջնջելի վնասվածք եք պատճառում հատկապես կանանց ու երեխաներին: Թե ինչ նպատակ են հետապնդում այս մեթոդները, դժվար է ասել: Բայց դա, ամեն ինչից անկախ, նաև պարզապես անմարդկային է: Իսկ մարդ լինել՝ թեկուզ հրահանգներ կատարելիս, երևի թե կարելի է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում