Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Կողմնորոշվեք տղերք՝ ձեզ միայն քաղաքական ալիբի՞ է պետք... և չմոռանա՛ք, ԱԺ մտնելիս անձրևանոց, ականջակալ ու մի ձեռք շոր վերցնել՝ հաստատ պետք կգա

Հետընտրական թոհուբոհի մեջ, ընդդիմության գործողությունները կարծես միտված են թմրեցնելու իրենց ընտրողներին, որպեսզի հետագայում նրանք պատասխաններ չպահանջեն իրեցից ու իրենք ստիպված չլինեն լղոզված բացատրություններ տալ: 

Իրականում ընդդիմության պահվածքը այնքան հակասական է, որ ուզում  ես ասել՝ կողմնորոշվեք տղերք, ի՞նչ է ձեր ուզածը..

Եթե ընդդիմությունը որոշում է չվերցնել մանդատները՝ հայտարարելով, որ խորհրդարանը լեգիտիմ չէ, ապա դրա քաղաքական պատասխանատվությունն ինքն է կրում։ Եթե վերցնում է մանդատները, ապա պետք է բացատրի, թե ինչու է մասնակցում մի մարմնի աշխատանքին, որի ձևավորման լեգիտիմությունը վիճարկում է։

Այս նույն տրամաբանությամբ, մի կողմից ընդդիմությունը պնդում է, որ ՍԴ-ն անկախ չէ, իսկ մյուս կողմից ակնկալում է, որ նույն ՍԴ-ն կբեկանի ընտրությունների արդյունքները:

Սա հակասություն է, իրարարմերժ գործողությունների հաջաորդականությամբ:

Չի  բացառվում, որ ընդդիմության նպատակը ոչ թե ՍԴ-ից հաղթանակ ակնկալելն է, այլ իրավական ընթացակարգը պահպանելը կամ քաղաքական ժամանակ շահելը, բայց այս դեպքում ևս նրանք պետք է այդ մասին բաց և հստակ ներկայացնեն հասարակությանը՝ իրենց ընտրազանգվածին, ում առաջ պատասխանատվություն են կրում, ովքեր իրենց քվեն են վստահել ընդդիմությանը, որպեսզի արդեն իսկ ձևավորված հակասությունների տպավորությունը նվազի։

Սա իհրակե այն դեպքում, եթե նրանք չեն ուզում, ՍԴ դիմելով, աչքփակոցի անել. այսինքն՝  պարզապես ցույց տալ իրենց ընտրողներին, թե՝ արեցին՝ ինչ կարող էին,  օգտագործեցին բոլոր հնարավոր օրինական մեխանիզմները, բայց արդյունք չեղավ, ու հիմա, «ստիպված», խորհրդարան պետք է մտնեն, որ տեսնեն, թե այնտեղ ինչ կարող են անել:

Ու չի քննարկվում, որ այդ սակավաթիվ մանդատներով ոչինչ էլ չեն կարող անել:

Եվ այստեղ է, որ գլխավոր հարցը մնում է օրակարգում. հարգելի ընդդիմություն, եթե համոզված եք, որ ընտրությունները կեղծվել են, իսկ ՍԴ-ն իշխանության վերահսկողության տակ է, ապա բացատրեք՝ ինչո՞ւ եք դիմում հենց այդ դատարանին։ Եթե դիմում եք միայն այն բանի համար, որ հետո ասեք՝ «ամեն ինչ փորձեցինք, հիմա մանդատները վերցնում ենք», ապա դա ավելի շատ քաղաքական ալիբի է հիշեցնում, քան իրական պայքարի ռազմավարություն։ Իսկ եթե, ի վերջո, որոշում եք մտնել խորհրդարան, ապա դա ձեր քաղաքական ընտրությունն է, և դրա պատասխանատվությունն էլ ձերն է։

Հա, ԱԺ մտնելիս՝ չմոռանաք անձևանոցներ վերցնել ու ականջակալներ. առաջինով կպաշտպանվեք նետվող շշերի անձրևից ու ձեզ վրա թքող Քպ-ականներից, իսկ երկրորդով կփակեք ձեր ակնաջները՝ ձեզ ուղղված հայհոյանքներն ու վիրավորանքերը չլսելու և անտեսելու համար:

Նաև մի ձեռք շոր կվերցնեք. հա՛մ շատ հնարավոր է չհասցնենք պաշտպանվել, հա՛մ էլ դե, ՔՊ-ն գետնել է սիրում, մարդ ես՝ ամեն ինչ հնարավոր է... գոնե ԱԺ-ից մաքուր հագուստով դուրս կգաք:

Արմինե Մկրտումյան