Ուկրաինան հարվածել է ռուսական ռազմարդյունաբերական ամենակարևոր համալիրներից մեկին
Ուկրաինան հունիսի 27-ի գիշերը հարձակվել է Վոլգոգրադում գտնվող «Տիտան-Բարիկադի» գործարանի վրա։
Ինչպես հաղորդում է UNIAN-ը, հարձակման արդյունքում գործարանում հրդեհ է բռնկվել։
Տեղեկատվության համաձայն՝ «Տիտան-Բարիկադի» գործարանը համարվում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի առանցքային ձեռնարկություններից մեկը, որտեղ արտադրվում են «Իսկանդեր-Մ», «Տոպոլ-Մ» և «Յարս» հրթիռային համակարգերը։
Հրապարակումը նշում է, որ հարձակման ժամանակ կարող են օգտագործվել ուկրաինական հեռահար «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ։
«Այս պահին հայտնի է տասը զոհ», - հայտարարել է նա։