Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան չի հատկացնի բյուջետային միջոցներ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար և այդպիսով չի մասնակցի ՆԱՏՕ-ի կողմից Կիևի համար նախատեսված 70 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթին։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։Ֆիցոն հավելել է, որ հուլիսի սկզբին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Սլովակիայի պատվիրակությունը կգլխավորի հանրապետության նախագահ Պիտեր Պելեգրինին։
«Սլովակիան որևէ պատճառ չունի միանալու Ուկրաինայի համար նախատեսված որևէ ռազմական վարկի։ Քանի որ մենք չենք մասնակցել Ուկրաինայի համար նախատեսված ռազմական վարկին Եվրամիության շրջանակներում, ես բանակցություններ կվարեմ այնպես, որ Սլովակիան չունենա Ուկրաինայի համար նախատեսված նոր ռազմական օգնությունը հաստատելու մանդատ», – ասել է Ֆիցոն։