Եթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու. Տիգրան Ավինյան
«Էդ ծավալի աշխատանքից հետո մենք այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ասֆալտի հարթությունը, որակը, հատկապես դիտահորերի հատվածներում ունենք խնդիրներ»«- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ավետ Ավետիսյան փողոցում կատարված աշխատանքները՝ դրանք որակելով ֆունդամենտալ և խորքային։
Ավինյանը, նկատելով, որ այդ աշխատանքը դեռևաս չեն ընդունել՝ հայտարարեց, որ կապալառուները պետք է հասկանան, որ նման ծավալի աշխատանքներն անելուց հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական։
«Այստեղ պարտադիր չէ, որ մենք մի քանի անգամ ասենք՝ ժողովուրդ ջան, ինչ-որ բան շտկեք, որովհետև ի սկզբանե մեր պահանջն էդ ծավալի աշխատանք անելուց էն ա, որ վերջում, վերջին կետերը, որ պետք է դրվեն, դա իդեալական հարթության և որակի ասֆալտն է»,-ասաց Ավինյանը՝ շարունակելով.
«Ի սկզբանե էս հատվածը բոլորին պետք է գրագետ կոմունիկացնեք։ նույնը վերաբերում է մեր բոլոր մնացած աշխատանքներին»
Ավինյանը հայտարարեց, թե Կիևյան կամրջում ահռելի ծավալի գործ են անում և հենց կամուրջի մասով մասնագետներ կան։
«Հանկարծ եթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ այն ամենակարևոր դետալն է։