Իսրայելը գործողության ընթացքում սպանել է «Իսլամական Ջիհադի» անդամի
Իսրայելի պաշտպանության ուժերը և Շին Բեթ անվտանգության ծառայությունը սպանել են պաղեստինցի «Իսլամական ջիհադ» շարժման անդամի, որը մասնակցել է Իսրայելի քաղաքացիների առևանգմանը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:
Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի քարտուղարը։
Հայտարարության մեջ պարզաբանվում է, որ հունիսի 28-ին Գազայի հյուսիսում տեղի ունեցած հարվածի հետևանքով սպանվել է Զահեր Բարհամ Խալիլ Աբու Սալեմը:
Նա հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ մտել է Իսրայելի տարածք, մասնակցել տներում պատանդներ վերցնելու գործընթացին: