Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Տաշիր Սամոյի քրոջ տղան՝ Հայկ Իգնատյանը ներքին կարգով ՔՊ-ի ջրաղացին ջուր է լցնում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնական անհաջողությունները գալիս են սխալ կառավարումից կամ կուսակցության կազմում սխալ մարդկանց ընդգրկելուց։ Այս կուսկցության կազմում այնքան շատ են նախկին ու ներկա ՔՊ-ականներն ու նրանց մերձավորները, որ ակամա տարակուսում ես՝  հիմա սա «Ուժեղ Հայաստա՞նն» է, թե՞ Նիկոլի «Իրական Հայաստան»-ը։ Այնպիսի ակտիվությամբ է Տաշիր Սամոն թույլ տալիս այդ մարդկանց ներգրավվել իր ստեղծած կուսակցության կազմում, որ կարծես ուզում է Փաշինյան Նիկոլի ջրաղացին ջուր լցնել։

NEWSPRESS.am-ն անդրադարձել է նրանցից մի քանիսին․ օրինակ` Ծաղիկ Վարդանյանին ու նրա քրոջը` Լուսինե Վարդանյանին,  ՔՊ-ականների հետ աշխատած ու նրանց հետ սերտ կապերի մեջ գտնված` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանին և էլի մի շարք ՔՊ-ականների։

Հիմա էլ պարզվում է՝ անգամ Տաշիր Սամոյին մերձավորներն են ՔՊ ակունքներում։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` օրինակ, «Ուժեղ Հայաստան»-ին մոտ կանգնած անձանցից մեկը՝ Արարատի մարզի Վեդիի էլեկտրացանցի պետ Արման Միքայելյանը սերտ հարաբերությունների մեջ է ՔՊ-ականների հետ։ Մեր տեղեկություններով` նա միայն ցույց է տալիս, թե իբր Տաշիրենց հետ է, իսկ իրականում աշխատում և կոնկրետ համագործակցում է ՔՊ-ականների հետ։ Մասնավորապես, տեղեկություններ կան նրա ու Վեդիի ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանի միջև եղած գործնական սերտ հարաբերությունների մասին։

«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ նա թույլ չի տվել Էլցանցի աշխատողներին մասնակցել հավաքին։ Նույն տեղեկության համաձայն` Մասիսում մոտ 100 մարդ կալանավորվեց հենց Արման Միքայելյանի «օգնությամբ»։

Բայց, ամենաանհավանական թվացող` մեջքից հարվածը, մեր աղբյուրների համաձայն, Սամվել Կարապետյանի քրոջ որդու՝ Հայկ Իգնատյանի կողմից է։ Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, վերջինս  իր վրա է վերցրել «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպական աշխատանքներն ու ներքին կարգով տապալում է դրանք։ Անգամ կան տեղեկություններ, որ ձերբակալվածներից շատերը նրա «թեթև ձեռքով» են կալանավորել։ Ասում են՝ նա ամեն տեղ իր մարդն ունի ու հեշտությամբ կարողանում է ամեն ինչ իր ձևով կարգավորել։

Տեղեկություններ կան նաև, որ  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը ևս նրա ջանքով է հայտնվել կալանքի տակ։

Ամեն դեպքում, եթե այս տեղեկությունները հասել են մեզ ու Սամվել Կարապետյանն իսկապես դրանց մասին չգիտի, ապա ստացվում է, որ նա շատ վատ ղեկավար է ու չգիտի, թե ում վրա կարելի է հենվել։ Իսկ եթե նա խաբված չէ և գիտի, թե ինչ են անում իր մերձավորները և, այնուամենայնիվ, ղեկը դեռ նրանց ձեռքին է թողնում, ապա այս դեպքում էլ ստացվում է, որ Տաշիր Սամոն Փաշինյանի ջրաղացին ջուր է լցնում։

 

NEWSPRESS.am