Լսեք, ես ՀՀ վարչապետն եմ, ես ձեզ համար վաշխառու չեմ՝ տոկոս տվող կամ վարկ ստացող. ՓաշինյանԱկումբի տնօրենը աշխատակցին ստիպել է գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ հաճախորդի հետ. Փաշինյանը Գլխավոր դատախազությանը խնդրեց զբաղվել դեպքով Ղարաբաղում հաղթանակը հիմք ստեղծեց Զանգեզուրի միջանցքի իրականացման համար. Ալիև
Կոռուպցիա՞, կամայականությո՞ւն, թե՞... ԿԳՄՍՆ-ն տեղյա՞կ է, որ Գեղարվեստի ազգային ակադեմիայում «մատից հոտ քաշելով» են որոշում կայացնում
Ինչո՞ւ էին սառչում «մացեմածիկայի» խնդիր լուծող պատգամավորի ձեռքերը և ինչ կապ ունի Ռուբեն Ռուբինյանի հայրը․ Նարեկ Կարապետյանը հիշեցրեց (տեսանյութ)
Արցախցիների ամեն 4-րդ ընտանիքն առանց հայր էր ու նկարով, ընտանիքներ կային, որ 2 նկարով էին․ Նարեկ Կարապետյանը դեպք պատմեց արցախցիներին Տաշիրում ընդունելուց (տեսանյութ)ԱԳՆ-ն իսկապես առևտուր է արել, բայց առևտրի ապրանքը հայկական հողերն են եղել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Ես քաղցկեղից քույր եմ կորցրել․ ընդդիմադիր պատգամավորն ահազանգեց՝ թունաքիմիկատներ կան սննդի ամեն երկրորդ նմուշում (տեսանյութ)
Հայրը հայտնել է, որ դասղեկն ու հոգեբանը բուլինգի են ենթարկում 8-ամյա որդուն, իսկ հոգեբանը, բռնելով երեխայի ձեռքերը, բարձրացրել է օդ և հրելով գցել գետնին
ԱԳՆ աշխատանքը՝ ըստ ՔՊ-ի․ Հայաստանն ուզում է ԵՄ-ին, ԵԱՏՄ-ն խանդում է. ՀՀ-ն ասում է՝ «Мы просто друзья». Նարեկ Կարապետյան29 հազար 743 քառակուսի կիլոմետրի մեջ անկլավները չեն մտնում. Փաշինյան
Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցրել Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած նախագահ Թրամփի համար
2022-ին եղել ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս. ՓաշինյանՀուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը րոպե առաջ կհասնեն մնայուն խաղաղության․ Թուրքիայի ՊՆՍկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»Պայթյուններ Ռոստովում և Յարոսլավլում․ օդանավակայանում և նավթավերամշակման գործարանում հրդեհներ են բռնկվելԲացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Ձևավորվել են ԱԺ «տուր­ագենտստվոները». «Հրապարակ»Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել. «Հրապարակ»Հայաստանում և հայկական սփյուռքում ռևանշիստական ուժերը դեռևս ուժեղ են և փորձում են խաթարել խաղաղության գործընթացը. ՀաջիևԷրեբունիում հայրը փորձել է բռնաբարել դստերը. «Հրապարակ»Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել. զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներՈվ և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին. «Հրապարակ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»Զազրախոսները դատապարտում են․ «Հրապարակ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսում. «Հրապարակ»Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական քաղաքները. կան մեծ թվով վիրավորներԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. Politico
Միջազգային

Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն

Պետք է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության հարցը տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ տարբեր պետությունների կողմից դիտարկվել է ոչ միայն հումանիտար և համամարդկային արժեքների, այլև սառը քաղաքական հաշվարկների համատեքստում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուն։

Նրա խոսքով՝ այս հանգամանքները պետք է դիտարկել ներկայիս թուրք-իսրայելական հարաբերությունների համատեքստում, որտեղ էլ, ըստ նրա, պետք է փնտրել Իսրայելի դիրքորոշման նման կտրուկ փոփոխության պատճառները։

«Իսրայելը մի պետություն էր, որը չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը, իսկ իսրայելական լոբբին խոչընդոտում էր դրա միջազգային ճանաչման գործընթացը։ Հիմա, սակայն, հանկարծ հանդես է գալիս որպես Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից։ Հետևաբար, կարծում եմ՝ անվիճելի է, որ այս քայլն ունի քաղաքական ենթատեքստ։ Անվիճելի է նաև, որ այն կապված է թուրք-իսրայելական հարաբերությունների ներկայիս բարդ ընթացքի հետ։

Այնուամենայնիվ, եթե այս գործընթացը դիտարկենք թուրք-իսրայելական հարաբերություններից դուրս, ապա Իսրայելի նման պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր նշանակություն ունի միջազգային ճանաչման գործընթացի համար։ Եթե այդ որոշումը հաստատվի նաև Իսրայելի խորհրդարանի կողմից, ապա այն դրական էջ կդառնա Հայոց ցեղասպանության ճանաչման պատմության մեջ։ Ժամանակի ընթացքում թուրք-իսրայելական քաղաքական հաշվարկները կարող են փոխվել, բայց կմնա այն փաստը, որ Հոլոքոստ վերապրած ժողովրդի պետությունը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Իսկ թե հետագայում հայկական լոբբիստական կազմակերպություններն ու Հայաստանի Հանրապետությունն ինչպես կօգտագործեն այդ հանգամանքը, արդեն ապագայի հարց է»,- ասել է թուրքագետը։

Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավոր ազդեցությանը, այսպես կոչված, «խաղաղության գործընթացի» վրա՝ Մելքոնյանը նշել է, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում պետական մակարդակով գրեթե չեն արտահայտվում և, ըստ նրա, փորձում են հնարավորինս խուսափել թեմայից։

«Սա ցույց է տալիս, որ իրականացվում է վախվորած դիվանագիտություն։ Նույնիսկ համամարդկային չարիքի, մեր ժողովրդի կրած ողբերգության հարցում իշխանությունները չունեն համարձակություն և հմտություն տարանջատելու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը և համամարդկային նշանակության հարցը, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է։

Հետևաբար, չեմ կարծում, որ սա կարող է լուրջ ազդեցություն ունենալ այսպես կոչված «խաղաղության գործընթացի» վրա, որովհետև այդ գործընթացն ընթանում է Հայաստանի միակողմանի զիջումների ճանապարհով։

Չեմ բացառում նաև, որ կուլիսային հանդիպումների ընթացքում Հայաստանի իշխանություններն ու նրանց ներկայացնող դիվանագետները փորձեն հավաստիացնել իրենց ադրբեջանցի և թուրք գործընկերներին, թե իրենք որևէ առնչություն չունեն այս որոշման հետ»,- եզրափակել է Մելքոնյանը։