Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. Աբիսողոմոնյան
Մամուլ

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արդեն 4-րդ օրն է, ինչ ՀՀ Սահմանադրական դատարանը շարունակում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը: Դատավարության այս փուլում դատավորներն իրենց հարցերն են ուղղում կողմերին:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը հայտնում է, որ ՍԴ նիստերի դահլիճում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը շարունակում է հայտնվել զավեշտալի իրավիճակների մեջ, երբ դատավորները նրան բարդ ու դիպուկ հարցեր են ուղղում, իսկ վերջինս հաճախ չի կողմնորոշվում, թե ինչպես պատասխանի:

ՍԴ-ում տեղի ունեցող այս ծիծաղելի զարգացումների ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց պարզել, թե պաշտոնը ստանձնելուց ի վեր ինչպես է փոխվել ԿԸՀ նախագահի ֆինանսական դրությունը և ինչ ունեցվածք է կուտակել նա։ Ստորև ներկայացնում ենք Վահագն Հովակիմյանի պաշտոնական հայտարարագրերը։

2025 թվական․ եկամուտների աճ, հիփոթեք և գույքային ակտիվների պահպանում

Վահագն Հովակիմյանի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա տարեկան եկամուտները կազմել են 21,483,900 դրամ։ Այդ թվում ներառված են ԿԸՀ-ից ստացված աշխատավարձը, եկամտային հարկի վերադարձը՝ 2,978,699 դրամ, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված 155,887 դրամ եկամուտ։

Հայտարարագրի տվյալներով՝ Հովակիմյանի սեփականության ներքո է գտնվում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով, ինչպես նաև հողամաս՝ նույն հասցեում։ Այս գույքերը ձեռք են բերվել 2023 թվականի հունիսի 30-ին՝ նվիրատվության ձևով։

Տրանսպորտային միջոցներից նշվում է 2012 թվականի Nissan ավտոմեքենայի օտարումը՝ 1,400,000 դրամով։

Ֆինանսական հատվածում տարվա վերջում բանկային հաշիվները կազմել են 1,424,797 դրամ և 6,000 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ միջոցները աճել են մինչև 2,000,000 դրամ։

Հայտարարագրի ամենաէական պարտավորությունը հիփոթեքային վարկն է՝ 34,890,659 դրամ մայր գումարի մնացորդով, որը նպատակաուղղված է տան կառուցապատմանը։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղվել է 5,446,000 դրամ։

2024 թվական․ եկամուտների զգալի աճ և ֆինանսական ակտիվություն

2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Հովակիմյանի ընդհանուր եկամուտները կազմել են շուրջ 46.5 միլիոն դրամ։ Այդ գումարի մեջ ներառված են պետական աշխատավարձը՝ մոտ 15.7 միլիոն դրամ, եկամտային հարկի վերադարձը՝ 2.29 միլիոն դրամ, ինչպես նաև նվիրատվություն՝ 6.5 միլիոն դրամ, և այլ եկամուտներ։

Անշարժ գույքի մասով պահպանվում են Աջափնյակ վարչական շրջանում գտնվող նույն գույքային միավորները՝ բնակելի տուն, հողամաս և հարակից տարածքներ, որոնք նշված են որպես նվիրատվությամբ ստացված։

Տրանսպորտային միջոցների բաժնում պահպանվում է 2012 թվականի Nissan-ը, որը ձեռք էր բերվել 2021 թվականին։

Ֆինանսական ակտիվների մասով տարվա սկզբին առկա բանկային ավանդը՝ 10.1 միլիոն դրամ, տարվա ընթացքում դուրս է բերվել, իսկ տարեվերջին հաշիվներում մնացել է շուրջ 405,000 դրամ և 6,000 ԱՄՆ դոլար։

Կանխիկ միջոցները տարվա ընթացքում նվազել են՝ 1.5 միլիոնից հասնելով 1 միլիոն դրամի։

Վարկային պարտավորությունների ընդհանուր մայր գումարը կազմել է շուրջ 35.9 միլիոն դրամ։

Հայտարարագրում նաև նշվում է միանվագ խոշոր ծախս՝ շուրջ 40.3 միլիոն դրամ, ինչպես նաև 4.63 միլիոն դրամի վարկի մարում։

2023 թվական․ եկամուտների աճ և վարկային ծանրաբեռնվածություն

2023 թվականի տվյալներով՝ Հովակիմյանի տարեկան եկամուտները կազմել են շուրջ 38.3 միլիոն դրամ, որի հիմնական մասը ստացվել է պետական աշխատավարձից և քաղաքացիաիրավական պայմանագրերից։

Տարվա ընթացքում նա ստացել է նաև շուրջ 20 միլիոն դրամ վարկային միջոցներ։

Անշարժ գույքի մասում պահպանվում են Երևանում գտնվող հողամասերն ու բնակելի տարածքները, որոնց մի մասը ստացվել է նվիրատվությամբ։ Նույն թվականին արձանագրվել է նաև նոր հողամասի նվիրատվություն՝ 0 դրամ արժեքով։

Տրանսպորտային միջոցը շարունակում է մնալ 2012 թվականի Nissan ավտոմեքենան։

Ֆինանսական միջոցների մասով բանկային հաշիվներում առկա են եղել մինչև 15 միլիոն դրամ և ավելի փոքր մնացորդներ, իսկ կանխիկ դրամը նվազել է մինչև 1 միլիոն դրամ։

Վարկային պարտավորությունները կազմել են շուրջ 19 միլիոն դրամ։

2022 թվական․ ֆինանսական կայունություն և փոքր փոփոխություններ

2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ եկամուտները կազմել են շուրջ 9,181,747 դրամ՝ հիմնականում պետական աշխատավարձից։

Բանկային հաշիվներում տարվա ընթացքում նկատվել են փոքր փոփոխություններ՝ 431,513 դրամից նվազում մինչև 335,775 դրամ, իսկ արտարժույթային միջոցները գրեթե անփոփոխ են մնացել։ Կանխիկ դրամական միջոցները աճել են՝ 500,000 դրամից հասնելով 2,000,000 դրամի։

Անշարժ գույքի մասում փոփոխություններ չեն եղել, և պահպանվել են 2020 թվականին նվիրատվությամբ ստացված գույքային միավորները։

Տրանսպորտային միջոցը շարունակում է մնալ նույն Nissan-ը։

Վարկային պարտավորությունները կազմել են շուրջ 4.46 միլիոն դրամ։

2021 թվական

2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ Վահագն Հովակիմյանի եկամուտը կազմել է 7,437,810 դրամ՝ ամբողջությամբ ստացված Ազգային ժողովից։

Տարվա ընթացքում արձանագրվել է մեկ հիմնական գնում՝ 2012 թվականի Nissan ավտոմեքենա՝ 2,000,000 դրամ արժեքով։

Անշարժ գույքի մասում փոփոխություններ չեն եղել․ պահպանվել են նվիրատվությամբ ստացված հողամասերն ու շինությունները Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

Կանխիկ միջոցները կազմել են 4,000 ԱՄՆ դոլարից մոտ 500,000 դրամ համարժեք, իսկ բանկային հաշիվները աճել են՝ 251,446 դրամից մինչև 431,513 դրամ։

Վարկային պարտավորությունները կազմել են 366,000 դրամ։

Ծախսային հատվածում արձանագրվել է նաև մեկ խոշոր՝ շուրջ 5,000,000 դրամի միանվագ ծախս, որի մանրամասները հայտարարագրում չեն բացահայտվում։

2021-2025 թվականների հայտարարագրերի համադրությունը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում նկատվել է եկամուտների զգալի աճ, ինչպես նաև ֆինանսական շարժերի ակտիվացում՝ հատկապես 2023-2025 թվականներին։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: