Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. Աբիսողոմոնյան
Մամուլ

Ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարության կողմից բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարանի ներդրման նախաձեռնությունը պաշտոնական մակարդակում ներկայացվում է որպես ստվերային տնտեսության կրճատման, մաքսանենգ ներմուծումների կանխարգելման և հարկային կարգապահության բարձրացման միջոց։ Կառավարությունը փաստարկում է, որ համակարգի հիմնական նպատակը սև շուկայում շրջանառվող, չմաքսազերծված կամ ապօրինի ճանապարհով ներմուծված հեռախոսների գործունեությունը սահմանափակելն է՝ ապահովելու, որ կապի օպերատորների ցանցերում աշխատեն միայն օրինական կերպով ներմուծված սարքերը։

Ըստ նախաձեռնության, նախատեսվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգն ամբողջությամբ կգործի, իսկ յուրաքանչյուր բջջային սարք, անկախ նրանից՝ դա սմարթֆոն է, պլանշետ, խելացի ժամացույց, թե կապի հնարավորությամբ այլ սարք, պետք է անցնի համապատասխան նույնականացման և գրանցման գործընթաց։

Սակայն, որքան էլ նախագիծը ներկայացվի տնտեսական և հարկաբյուջետային հիմնավորումներով, այն առաջացրել է լայն մասնագիտական քննարկումներ, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն առևտրի կանոնակարգմանը, այլ նաև քաղաքացիների թվային իրավունքներին, անձնական կյանքի անձեռնմխելիությանը, կիբեռանվտանգությանը և պետություն-քաղաքացի հարաբերությունների բնույթին։ Բազմաթիվ մասնագետների գնահատմամբ, խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել մաքսային հսկողության շրջանակներից և վերածվել է հանրային ազատությունների, թվային վերահսկողության և տվյալների պաշտպանության հիմնարար հարցի։

Ժամանակակից աշխարհում IMEI կոդը պարզապես տեխնիկական նույնացուցիչ չէ։ Այն յուրահատուկ թվային մատնահետք է, որը թույլ է տալիս տարբերակել յուրաքանչյուր առանձին սարք։ Եթե նախկինում իրավապահ մարմինները հիմնականում օգտվում էին SIM քարտերի նույնականացումից, ապա IMEI կոդերի կենտրոնացված բազայի ստեղծումը հնարավորություն է տալիս վերահսկողության տրամաբանությունը տեղափոխել ավելի խորքային մակարդակ՝ անմիջապես սարքի վրա։ Սա է պատճառը, որ մասնագետները բարձրաձայնում են տոտալ թվային վերահսկողության ռիսկի մասին։ Եթե IMEI կոդը կապվում է կոնկրետ քաղաքացու անձնական տվյալների հետ՝ անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, բնակության հասցե, հեռախոսահամարներ և այլ նույնականացնող տեղեկություններ, ապա ձևավորվում է այնպիսի տեղեկատվական միջավայր, որտեղ հնարավոր է դառնում ոչ միայն պարզել, թե ով է օգտվում կոնկրետ սարքից, այլ նաև վերականգնել տվյալ անձի տեղաշարժի ամբողջական քարտեզը։ Բջջային կապի ցանցերը մշտապես արձանագրում են, թե որ բազային կայանին է միանում սարքը, իսկ IMEI-ի և անձնական տվյալների համադրման դեպքում տեխնիկապես հնարավոր է ստանալ քաղաքացու շարժման ժամանակագրությունը, սոցիալական ակտիվության օրինաչափությունները, հաճախ այցելվող վայրերը, աշխատանքի և բնակության հնարավոր հասցեները, շփումների ինտենսիվությունը և այլ զգայուն տեղեկատվություն։

Թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում նման տեղեկության կուտակումը ստեղծում է աննախադեպ վերահսկողական ներուժ։ Եթե նախկինում քաղաքացին կարող էր փոխել SIM քարտը՝ նվազեցնելով որոշակի վերահսկողական ռիսկեր, ապա սարքի մակարդակով նույնականացումը նման հնարավորությունն էապես սահմանափակում է։ Արդյունքում, պետությունը կամ տվյալներին հասանելիություն ունեցող այլ կառույցներ ստանում են առավել ամբողջական և խորքային պատկեր յուրաքանչյուր անհատի թվային վարքագծի մասին։

Թեև իշխանությունները կարող են պնդել, որ համակարգը նախատեսված չէ քաղաքացիներին հետևելու համար, սակայն ժողովրդավարական պետություններում ընդունված սկզբունքն այն է, որ անհրաժեշտ է գնահատել ոչ միայն իշխանությունների ներկայիս մտադրությունները (իսկ ավելի ստույգ՝ հայտարարությունները), այլ նաև այն, թե ինչ հնարավորություններ է ստեղծում տվ յալ գործիքը ապագայում։

Քաղաքական համակարգերը, իշխանությունները և օրենսդրությունները փոփոխվում են, մինչդեռ ստեղծված ենթակառուցվածքները կարող են պահպանվել տասնամյակներով։ Հետևաբար, ցանկացած տեխնոլոգիական լուծում պետք է գնահատվի ոչ միայն ներկայում, այլև ապագայում հնարավոր չարաշահման տեսանկյունից։

Հատկանշական է, որ աշխարհի տարբեր երկրներում կենտրոնացված թվային ռեգիստրների ստեղծումը հաճախ ուղեկցվել է հանրային լուրջ դժգոհություններով, քանի որ տվյալների զանգվածային կենտրոնացումը ինքնին մեծացնում է իշխանության կենտրոնացման աստիճանը։ Եթե մեկ միասնական շտեմարանում կուտակվում են միլիոնավոր քաղաքացիների անձնական տվյալները, նրանց օգտագործած սարքերի IMEI կոդերը, կապի օպերատորների տվյալները և այլ տեխնիկական տեղեկություններ, ապա այդ շտեմարանը վերածվում է ռազմավարական նշանակության թիրախի։

Տվյալների արտահոսքի վտանգը իսկապես գործնական խնդիր կարող է առաջացնել՝ հատկապես հաշվի առնելով, որ ժամանակակից աշխարհում նույնիսկ տեխնոլոգիական հսկաները, պետական կառույցներն ու հետախուզական ծառայությունները չեն կարողանում լիովին ապահովագրվել կիբեռհարձակումներից։ Տարբեր երկրներում բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ պետական ռեգիստրներից արտահոսել են միլիոնավոր քաղաքացիների տվյալներ՝ ներառյալ անձնագրային տվյալները, առողջապահական տեղեկությունները, հարկային տեղեկատվությունը և կենսաչափական տվյալները։ Այս ֆոնին հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանի պետական կառավարման համակարգն ունի բավարար տեխնիկական, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ՝ ապահովելու նման ծավալի տվյալների անխափան պաշտպանությունը։

Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը ևս լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։ Տարածաշրջանում առկա հակամարտությունները, մշտական կիբեռսպառնալիքները և պետական ու ոչ պետական դերակատարների ակտիվությունը ենթադրում են, որ ցանկացած կենտրոնացված տեղեկատվական համակարգ կարող է հայտնվել արտաքին հարձակումների թիրախում։ Եթե նույնիսկ տվյալների բազայի միայն մի մասը հայտնվի թշնամական պետությունների, հաքերային խմբավորումների կամ կազմակերպված հանցավոր խմբերի ձեռքում, դա կարող է հանգեցնել ոչ միայն անձնական տվյալների արտահոսքի, այլ նաև ազգային անվտանգության խնդիրների։ Օրինակ՝ հնարավոր է դառնում նույնականացնել պետական ծառայողների, զինծառայողների, անվտանգության ոլորտի ներկայացուցիչների կամ ռազմավարական նշանակության օբյեկտներում աշխատող անձանց տեղաշարժերը և հաղորդակցային վարքագիծը։ Նման տեղեկությունը կարող է օգտագործվել հետախուզական նպատակներով, շանտաժի, հոգեբանական ճնշման կամ թիրախավորված կիբեռգործողությունների իրականացման համար։

Առանձին ուշադրության է արժանի IMEI կոդերի կեղծման կամ, այսպես կոչված, cloning-ի խնդիրը։ Թեև համակարգի նպատակն է պայքարել ապօրինի ներմուծումների դեմ, սակայն մասնագետները նշում են, որ տեխնիկապես հնարավոր է փոխել կամ կեղծել բազմաթիվ սարքերի IMEI կոդերը։ Արդյունքում, մաքսանենգ ճանապարհով ներմուծված կամ գողացված սարքին կարող է վերագրվել օրինական գրանցված հեռախոսի նույնականացուցիչը։ Սա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ օրինական գնված և պատշաճ գրանցված հեռախոսի իրական սեփականատերը բախվի անսպասելի սահմանափակումների։ Համակարգը կարող է սխալմամբ ճանաչել տվյալ սարքը որպես կրկնօրինակված կամ ապօրինի, ինչի հետևանքով անմեղ քաղաքացու հեռախոսը կարող է արգելափակվել կամ դադարեցնել կապի ցանցերում աշխատանքը։ Հետևաբար, համակարգը կարող է ոչ միայն լուծել խնդիրներ, այլ նաև ստեղծել նոր վարչարարական բարդություններ և իրավական վեճեր։ Նման դեպքերում առաջանում է նաև պատասխանատվության հարցը։ Եթե քաղաքացին օրինական ճանապարհով ձեռք է բերել հեռախոս, սակայն հետագայում պարզվում է, որ նույն IMEI կոդն օգտագործվում է մեկ այլ սարքի կողմից, ապա ո՞վ պետք է ապացուցի իր իրավացիությունը։ Քաղաքացի՞ն, թե՞ պետությունը։ Որքա՞ն արագ և արդյունավետ կաշխատի բողոքարկման մեխանիզմը։ Ի՞նչ ժամկետներում կվերականգնվի կապը, եթե սխալ արգելափակում տեղի ունենա։ Այս հարցերը հատկապես կարևոր են, քանի որ ժամանակակից աշխարհում բջջային հեռախոսը պարզապես կապի միջոց չէ։ Այն բանկային ծառայությունների, պետական ծառայությունների, աշխատանքի, կրթության, առողջապահության և սոցիալական հաղորդակցության հիմնական գործիքն է։ Հեռախոսի նույնիսկ կարճաժամկետ անջատումը կարող է քաղաքացուն զրկել կենսական կարևոր ծառայություններից։

Մեկ այլ կարևոր խնդիր կապված է քաղաքացիների վրա ավելացող վարչարարական և ֆինանսական բեռի հետ։ Եթե արտերկրից անձնական օգտագործման նպատակով հեռախոս ներմուծող քաղաքացին ստիպված լինի անցնել լրացուցիչ գրանցման, հաստատման կամ այլ վճարովի ընթացակարգեր, ապա դա կարող է էապես բարդացնել ազատ տնտեսական գործունեությունը։ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ հեռախոսներ են ձեռք բերում արտասահմանից՝ ավելի մատչելի գների, տեխնիկական առանձնահատկությունների կամ որակի նկատառումներով։ Եթե սահմանվեն խիստ քվոտաներ, թե տարեկան քանի սարք կարող է ֆիզիկական անձը ներմուծել, ապա առաջանում է հարց՝ արդյո՞ք նման սահմանափակումները համաչափ են և չեն խախտում քաղաքացիների տնտեսական իրավունքները։ Ավելին, չափազանց բյուրոկրատացված համակարգերը հաճախ ստեղծում են նոր կոռուպցիոն ռիսկեր, քանի որ լրացուցիչ թույլտվությունները և վարչական ընթացակարգերը կարող են վերածվել ոչ ֆորմալ վճարումների և միջնորդական ծառայությունների աղբյուրի։

Վտանգավոր է նաև այն, որ թվային վերահսկողության գործիքները հաճախ ընդլայնվում են իրենց սկզբնական նպատակներից դուրս։ Եթե սկզբում համակարգը ներդրվում է բացառապես մաքսային հսկողության նպատակով, ապա հետագայում կարող են ի հայտ գալ նոր նախաձեռնություններ՝ տվյալները փոխանցելու այլ պետական մարմինների, ինտեգրելու դրանք այլ ռեգիստրների հետ կամ օգտագործելու նոր վարչարարական խնդիրների լուծման համար։ Այս երևույթը միջազգային պրակտիկայում հաճախ անվանում են «ֆունկցիոնալ ընդլայնում» կամ «mission creep», երբ մի նպատակով ստեղծված համակարգը աստիճանաբար սկսում է կիրառվել բոլորովին այլ խնդիրների համար։ Այլ կերպ ասած՝ սկզբնական նպատակի համար նախատեսված ռեսուրսները (ժամանակ, բյուջե, անձնակազմ) ցրվում են նոր ի հայտ եկած խնդիրների վրա, ինչը հաճախ հանգեցնում է հիմնական առաքելության ձախողման: Նման իրողության պարագայում կարող են ձևավորվել քաղաքացիների վերաբերյալ համակցված տվյալների հսկայական շտեմարաններ, որոնք էապես փոխում են պետություն-քաղաքացի հարաբերությունների հավասարակշռությունը։

Փաստացի IMEI կոդերի միասնական շտեմարանի ներդրման հարցը վերաբերում է թվային դարաշրջանում մարդու հիմնարար իրավունքների, անձնական կյանքի անձեռնմխելիության, տվյալների պաշտպանության և ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների պահպանմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում