Ռուսական բանակը հարձակվել է Զապորոժիեի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստան բանակը հարձակվել է Զապորոժիեի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի վրա, որի հետևանքով զոհվել է յոթ և վիրավորվել 56 մարդ։
Առավել ծանր հետևանքներ են գրանցվել Զապորոժիեի և Խարկովի մարզերում։
Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը 975 հարված են հասցրել մարզի 56 բնակավայրերի վրա։ Հարձակումների հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել։
Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ Խերսոնի մարզում ռուսական հրետակոծության հետևանքով վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։
Իր հերթին, Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտարարել է, որ ռուսական զորքերը տասը անգամ հարձակվել են մարզի չորս շրջանների վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։ Հարվածների հետևանքով վիրավորվել է երեք մարդ և վնասվել քաղաքացիական ենթակառուցվածքները։