Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըՊապիկյանը Ռազմական ակադեմիայում հետևել է սննդի մատուցմանն ու խոսել բնակարանային ծրագրիցԱբովյան քաղաքում «Տաշիր պիցցա»-ի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՀուլիսի 1-ին Երևանում խոշոր ջրանջատումներ կլինենԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Կատար՝ Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու բանակցությունների համար. ԹրամփԴադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը40 տոկոսը դեռ էմոցիաների տակ են, պրովոկացիաներ են անում, որ մանդատ չվեցնենք. Սամվել ԿարապետյանԵղբայրս կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել՝ ինքն է որոշում. Սամվել ԿարապետյանՓաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին, շնորհակալություն հայտնել Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին«Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում»Շնորհակալ ենք Սերժ Սարգսյանին՝ հայկական շախմատի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը․ ճշտվում է՝ ով է եղել վարորդը Ադրբեջանը Հայաստանին է հանձնել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ. Էլնուր Մամեդով
Սամվել Կարապետյանը «շատ հեշտ» է պատկերացնում Փաշինյանին հեռացնելը․ նա գաղտնի պլան ունի
Արզաքանցյանը չի կարող մոտենալ Ռոտենբերգին՝ ոչ անձամբ և ոչ էլ միջնորդավորված. անթույլատրելի է նրանց շփումը. փաստաբան. ԱզատությունՎրաստանի ՆԳ նախարարը Արփինե Սարգսյանի հրավերով կժամանի Հայաստան Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՌուսական բանակը հարձակվել է Զապորոժիեի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներՏաքսիների վարորդները և գրանցված աշխատողները հունվարի մեկից կմիանան առողջապահության ապահովագրությանը (տեսանյութ)Երևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոhԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՍնունդ, ջուր, գազ, խոնավություն. ՄԻՊ-ը հրապարակել է «Հատուկ կացարանում» հայտնաբերված խնդիրներըՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու-ստանալու դեպքերԻ՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումըԱվետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՈղբերգական դեպք Լոռիում. 8-ամյա երեխան մաhաgել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհինՍԴ-ում ընտրությունների հետ կապված գործ է քննվում, իսկ իշխող ուժն արդեն ընտրում է նոր ԱԺ նախագահի և փոխխոսնակների թեկնածուներինԻսրայելը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող Համասի ենթակառուցվածքներինԱպրիլից թոշակը բարձրացրին, հունիսից նպաստը կտրեցին«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ինՊայթյուն Մոնակոյում. վիրավորվել է ուկրաինացի հայտնի օլիգարխն ու իր ընտանիքի անդամները Հուլիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
«Իմնեմնիմի»-ն վերադառնում է Նարեկի և Վազգենի մասնակցությամբ՝ միայն Patreon-ում
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ ԶախարովաԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում. «Ժողովուրդ»
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն նախագահ. մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյանի շնորհավորանքը՝ կալանավայրիցԿդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ»Իրավապահ համակարգում կարճատև դադար է. քաղաքական հրահանգները տրված են, անունները հայտնի են... «Ժողովուրդ»
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին
ՔՊ-ն հետողորմեա է անում իր ընդունած օրենքը՝ գայթակղելով ընդդիմությանը. «Հրապարակ»Հանրությանը ներկայացվել է որպես իրականություն այն, ինչը երրորդ կողմը դատարանում փաստացի խոստովանեց, որ երբևէ չի հիմնավորվել որևէ փաստով կամ իրավական գնահատականով. ՓաստաբանԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ»Մոսկվան ենթարկվել է անօդաչուների հերթական լայնածավալ գրոհին
Հասարակություն

Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում կայանալիք՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը:

Ողջունելով հյուրերին՝ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և շնորհավորել Աստրիդ Ասիին՝ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նրա մասնագիտական փորձն ու գիտելիքները կարևոր ներդրում կունենան Էստոնիայի դատախազության զարգացման և ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու գործում։     

Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների համագործակցությանը՝ կողմերը բարձր են գնահատել քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Էստոնիայի միջև գործող միջազգային իրավական գործիքակազմը հնարավորություն է տալիս արդյունավետ փոխգործակցություն ապահովել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության և Եվրաջասթի միջև համագործակցության շրջանակներում առկա  համագործակցության հնարավորությունները։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է նաև վերջին տարիներին եվրոպացի գործընկերների աջակցությամբ Երևանում անցկացված բարձրաստիճան միջազգային համաժողովների արդյունքները՝ նշելով, որ գործընկեր երկրների դրական արձագանքների հիման վրա որոշում է կայացվել ինստիտուցիոնալացնել նախաձեռնությունը և այն շարունակել Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի (APEPD) ձևաչափով։

Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու փորձի փոխանակումը, խորացնելու մասնագիտական համագործակցությունը և համատեղ ջանքեր գործադրելու դատախազական համակարգերի զարգացման, միջազգային իրավական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև անդրազգային հանցավորության, կիբեռհանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։