Սամվել Կարապետյանը «շատ հեշտ» է պատկերացնում Փաշինյանին հեռացնելը․ նա գաղտնի պլան ունի
Ընդդիմադիր ինչ-որ ուժերի առաջնորդների հետ հանդիպում ունեցել եմ, հիմա չեմ կարող ձեզ ասել՝ ում հետ, մենք մեր գաղտնի պլանն ունենք՝ Փաշինյանին հեռացնելու պլանը, հո չենք բացելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Հարցին, թե ինչպես է պատկերացնում դա, Կարապետյանը պատասխանեց․ «Շատ հեշտ»։
Նրա խոսքով, պատգամավորի մանդատները վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ դեռ որոշում չունեն։
«Կան հետագա քայլեր, մենք կգնահատենք, ամենակարևորը, որ ճանապարհը հնարավորություն տվեց արագ հեռացնել Փաշինյանին, դա ընտրելու ենք, չենք նայելու այսօր դաշտ գցած նարատիվներին, խորհուրդներին։ Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնել, դրա համար մարդկանց խորհուրդ ենք տալիս, մարդկանց դրա վրա ժամանակ չկորցնել»,-ասաց Սամվել Կարապետյանը։