Աբովյան քաղաքում «Տաշիր պիցցա»-ի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Հանրապետության 22/12) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը։