Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պաշտպանության ներդրումային ծրագրի իրականացման համար կհատկացվի 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի և ինքնավար համակարգերի օգտագործումն ընդլայնելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։
«Ընդհանուր առմամբ՝ պաշտպանական ծախսերը կավելանան 15 միլիարդ ֆունտ ստեռլինգով և մինչև 2029 թվականը կհասնեն տարեկան 80 միլիարդ ֆունտի»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Այդ գումարից ավելի քան 63 միլիարդ ֆունտ ստեռլինգը նախատեսված է Մեծ Բրիտանիայի միջուկային զսպման հզորության ամրապնդման համար, ներառյալ սուզանավերի ֆինանսավորումը, նոր մարտագլխիկի մշակումը և 12 F-35A կործանիչների գնումը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։