Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ։ Այս մասին լուրը հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանի նոր պայմանագիրը «Ներաձուրիի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա կեսերը։
37-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբում է 2022 թվականի ամռանից։
Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում իտալական Սերիա Ա-ում անցկացրել է 30 հանդիպում։