«Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2»․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ի՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2:
Գերմանիայի հավաքականի ցավալի պարտուլթյունը Պարագվայից աշխարհի առաջնուլյան 1/16 եզրափակչում մեծ դժգիհություն է առաջացրել Գերմանիայում։
Շատ կտրուկ քննադատությամբ հանդես է եկել գերմանական ֆուտբոլի լեգենդ, 1990-ի աշխարհի չեմպիոն ու հավաքականի ավագ Լոթար Մաթեուսը։
Գերմանիան արդեն երրորդ մունդիալն անընդմեջ ձախողվում է։
Բայց այս ամենից զատ ,կա նաեւ կանցլեր Մերց,ով նշել է.«Դուք ուրախացրեցիք մեր երկրին։Մենք հպարտ ենք ձեզնով»։
Թիմը պարտվել է,Մերցն ասում է՝ երկիրն ուրախացել է։
Հավաքականը դուրս է մնացել պայքարից,կանցլերն ասում է՝ մենք հպարտ ենք ձեզնով։
Ակամայից հիշեցի Մերցի հայ գործընկըոջը,ով Արցախի կորուստը համարում էր Հայաստանի ինքնիշխանության ձեռքբերում ու հպարտանում մեր երկրի այսօրվա վիճակով։
Լրիվ «ինչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2» վիճակ է»։