Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1900-ի
Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո փրկվել է ավելի քան 6000 մարդ, և օգնություն է ցուցաբերվել տասնյակ հազարավոր ընտանիքների։
Այս մասին Venezolana de Television հեռուստաալիքով հայտարարել է Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
«Փրկվել է 6461 մարդ, և օգնություն է ցուցաբերվել 80870 ընտանիքի», - ասել է նա։
Ռոդրիգեսի խոսքով՝ 28380 տուժածներ բժշկական օգնություն են ստանում հիվանդանոցներում և դաշտային ճամբարներում։
Նա նաև հայտնել է, որ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 26000 զինծառայողներ, 15467 կամավորներ և 3660 փրկարարներ արտասահմանյան երկրներից։ Նշվում է, որ զոհերի թիվը հասել է արդեն 1900-ի: