Ռուսաստանը փակել է Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ մի քանի սահմանային անցակետեր
Ռուսաստանը փակել է մի քանի երկաթուղային սահմանային անցումներ Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ։
Սա բխում է Ռուսաստանի կառավարության համապատասխան հրամանից։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է տեղեկացնել Ռիգային, Տալինի և Հելսինկիի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Մոսկվայի որոշման մասին։ Մարդկանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների և բեռների տեղաշարժը Նախարարների կաբինետի կողմից նշանակված սահմանային անցումներով, մասնավորապես՝ Սանկտ Պետերբուրգ-Ֆինլանդսկի և Վիբորգ, ժամանակավորապես դադարեցված է», - նշվում է կաբինետի փաստաթղթում։
Այլ փակ սահմանային անցումներից են Կարելիայում գտնվող Վյարցիլյան և Լիտյան, Լենինգրադի Սվետոգորսկը, Էստոնիայի հետ սահմանին գտնվող Պեչորի-Պսկովսկին և Լատվիայի հետ սահմանին գտնվող Պսկովի մարզի Պիտալովոն։