Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 399-ի
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 399-ի, հաստատված դեպքերի թիվը՝ 1333-ի:
Այս մասին հայտնում է երկրի կապի և լրատվամիջոցների նախարարությունը։
Մահացության մակարդակը՝ 29.7% է, - նշվում է նախարարության զեկույցում, որը ներառում է հունիսի 29-ի տվյալները։
Նախարարությունը հավելել է, որ ապաքինվել է 189 մարդ։