Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. Աբիսողոմոնյան
Մամուլ

«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում վիճարկում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, իշխանական թիմը շտապում է դեռեւս չձեւավորված խորհրդարանի ղեկավար կազմ «ընտրել» հենց «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նիստում։ Արդեն հայտնի է, որ ՔՊ վարչությունը խորհրդարանի խոսնակի նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, փոխխոսնակների՝ Վահագն Ալեքսանյանին եւ Հայկ Կոնջորյանին, վերջինը նաեւ ԱԺ նախագահի համար էր իր թեկնածությունն առաջադրել, բայց չընտրվեց։ Առաջիկա օրերին էլ ՔՊ վարչությունը խմբակցության ղեկավար կընտրի։


Երեկվա դրությամբ խմբակցության ղեկավարի պաշտոնին առաջադրվել էր Արուսյակ Մանավազյանը, որը ներկայում կուսակցության աշխատակազմի ղեկավարն է` Փաշինյանի աչքն ու ականջը խմբակցությունում, ինչպես նաեւ՝ ֆինանսները տնօրինողը: Մանավազյանը երկար տարիներ եղել է «Հայկական ժամանակի» եւ Փաշինյանի տպարանի գլխավոր հաշվապահը, ապա՝ կառավարական առանձնատների տնօրենը եւ հիմա էլ, ըստ լուրերի, մասնակցում է Փաշինյանի ընտանեկան ֆինանսական շարժերին: Սակայն իշխանական թիմում կարծում են, որ Փաշինյանի ֆավորիտն այս պաշտոնի համար նրա անգլերենի նախկին ուսուցչուհին` ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը, որին ընտրություններից առաջ անգամ ԱԺ նախագահի պաշտոնի համար էին դիտարկում, սակայն այդ պաշտոնը, նաեւ դրսից եկած պահանջով, հանձնվելու է Ռուբեն Ռուբինյանին: Թիմում վստահ են, որ Ռուբինյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հարցում բացառապես արտաքին գործոնն է դերակատարում ունեցել։ Հակառակ դեպքում Փաշինյանն Ալեն Սիմոնյանին «այսպես նագլի չէր գցի»՝ կարծում են թիմակիցները, եւ, նրանց կարծիքով` ծույլ եւ անհավասարակշիռ Ռուբինյանին առաջ չէր մղի: Հատկապես որ Սիմոնյանը, ըստ թիմակիցների, ոչ միայն անձնուրաց ծառայել է Փաշինյանին ու թիմին, այլեւ բալանսավորված արտաքին հարաբերությունների կողմնակից է: Չնայած` Փաշինյանի պասով պարբերաբար կսմիթներ է ուղղել ՌԴ-ի հասցեին, բայց ընդունելի անձ էր ռուս գործընկերների համար։ Մինչդեռ Ռուբինյանը դառնալու է թուրք-ադրբեջանական տանդեմի սպասարկուն եւ ակնհայտ ռուսաֆոբ է։
Ոմանք հիշում են, որ 2018 թ. իշխանափոխությանը հաջորդած խորհրդարանական առաջին ընտրություններից հետո, երբ իշխող թիմը կրկին խորհրդարանական պաշտոններ բաշխելու գործընթացի մեջ է եղել, վարչության նիստում Տիգրան Ավինյանը բարձր պաշտոններից մեկի համար առաջարկել է Ռուբեն Ռուբինյանին, սակայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը չի թաքցրել նրա նկատմամբ իր վերաբերմունքը եւ մի արտահայտություն է արել, թե Ռուբինյանը 6-7 ամիս արտաքին գործերի փոխնախարար էր, ի՞նչ է արել, որ էս մարդուն ուզում եք ավելի բարձր պաշտոնի կարգել: Այսինքն, գրեթե ուղիղ տեքստով ասել է, որ Ռուբինյանն աշխատող չէ եւ չի կարող ղեկավար, պատասխանատու պաշտոն զբաղեցնել։

Իհարկե, 18-ից ի վեր շատ բան է փոխվել, եւ շատ հարցերում է Փաշինյանը փոխել իր դիրքորոշումը, բայց թիմում վստահ են, որ Ռուբինյանի հարցում դիրքորոշման փոփոխությունը բացառապես արտաքին ազդեցությամբ է պայմանավորված: Նույն հանգամանքով են ՔՊ-ում պայմանավորում նաեւ խմբակցության ղեկավարի նշանակումը, որ դա լինելու է ամերիկյան քաղաքականության կրող Մակունցը, թեպետ թիմում նրա դեմ մեծ հակաքարոզչություն է գնում։

ՔՊ-ում նաեւ վստահ են, որ Ալեն Սիմոնյանը շարքային պատգամավորի կարգավիճակով չի գնա խորհրդարան, նախ՝ անչափ վիրավորած է թիմից ու Փաշինյանից եւ վարչությունում ընտրություններից հետո էլ չի կարողացել թաքցնել զգացմունքները ու արագ դուրս է եկել ՔՊ գրասենյակից՝ թիմակիցների կողմը նետելով, որ «լավ էլ անկեղծ են»: Երկրորդ․ նա խորհրդարանի առաջին խոսնակն է, որ ամբողջ ժամկետ պաշտոնավարել է, ուստի պետությունը պարտավոր է ապահովել իր անվտանգությունը, նա «ախրանայով» դժվար թե գա, նստի շարքային պատգամավորի աթոռին, իսկ եթե գա, ապա դա կլինի միայն Փաշինյանի կոշտ պարտադրանքով ու ինչ-որ խոստմամբ։

Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների ընտրությանը, ապա, ըստ ամենայնի, դա կթողնվի խմբակցությանը, չնայած էլի Փաշինյանը կհրահանգավորի։ Խոսակցությունների համաձայն, Արուսյակ Ջուլհակյանը, Բաբկեն Թունյանը կշարունակեն ղեկավարել պետաիրավական եւ տնտեսական հանձնաժողովները, իսկ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը հնարավոր է Անդրանիկ Քոչարյանից վերցնեն` տան Արմեն Խաչատրյանին։ Ընդդիմությանն էլ կզիջեն այն հանձնաժողովները, որոնք նախորդ խորհրդարանում էին զիջել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում