Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքին
Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր։
Այցի շրջանակում Սուլխան Թամազաշվիլին շրջել է համալիրի տարածքում, ծանոթացել Օպերատիվ կառավարման կենտրոնի, Պարեկային ծառայության վարչակազմի շենքային պայմաններին, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների գործունեությանը։
Օպերատիվ կառավարման կենտրոնում Վրաստանի ներքին գործերի նախարարին ներկայացվել է եվրոպական ստանդարտներով գործարկված 112 զանգերի կառավարման կենտրոնը, որը մեկ միասնական հարթակում է միավորել Փրկարար ծառայության և Ոստիկանության զանգերի սպասարկումը։