Իրաքցի պատգամավորի տանը ոսկե ներքնազգեստ են գտել (լուսանկար)
Իրաքում կոռուպցիայի դեմ լայնածավալ հետաքննություն է ընթանում, լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվել է 47 մարդ, այդ թվում՝ խորհրդարանի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և պետական ծառայողներ։
Haberler.com կայքի փոխանցմամբ՝ պատգամավոր Հինդ Էլ-Աբբասիի տան խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները, ըստ հաղորդումների, հայտնաբերել են 57 միլիոն դոլար կանխիկ, 27 կիլոգրամ մաքուր ոսկի և ոսկե ներքնազգեստ։
Այնուամենայնիվ, Իրաքի իշխանությունների կողմից պաշտոնական հաստատում դեռևս չի եղել, չնայած Հինդ Էլ-Աբբասին իրոք նշված է որպես խորհրդարանի անդամ Իրաքի խորհրդարանի կայքում։
Գործողությունը իրականացվում է վարչապետ Ալի ալ-Զեյդիի կառավարության նախաձեռնությամբ։ Անվտանգության ուժերը խուզարկություններ են անցկացրել Բաղդադում և երկրի այլ մասերում՝ հետաքննելով կոռուպցիայի և պետական միջոցների չարաշահման մեջ կասկածվող պաշտոնյաներին և պետական ծառայողներին։
Նախկին նավթի փոխնախարարի հետ կապված մեկ այլ հետաքննության շրջանակներում Իրաքի Գերագույն դատական խորհուրդը հայտնել է մոտ 10 միլիոն դոլար կանխիկի, 3 միլիարդ իրաքյան դինարների, ոսկե զարդերի, մեծ քանակությամբ զենքի և զինամթերքի և մոտ 40 անշարժ գույքի առգրավման մասին։
Վարչապետ Ալի ալ-Զաիդին հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են շարունակել կոռուպցիայի դեմ պայքարը և չեն գնա զիջումների՝ ընդգծելով, որ հետաքննությունը կարող է նոր մեղադրյալներ ներգրավել։