ՆԱՏՕ-ն Բաքվում սկսել է ադրբեջանցի զինվորականների հետ դասընթացներ
ՆԱՏՕ-ի ցամաքային հրամանատարության շարժական ուսումնական խումբը Բաքվում դասընթաց է անցկացնում:
Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Զինվորական անձնակազմը ստացել է «ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորում», «ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զորավարժությունների անցկացում, թիրախների սահմանում» և այլ թեմաներով դասախոսություններ, որոնց հաջորդել են խմբային և անհատական ուսուցումները։
Դասընթացի հիմնական նպատակը ժամանակակից պահանջներին համապատասխան զինվորական անձնակազմի տեսական և գործնական գիտելիքների բարձրացումն է, նրանց վերապատրաստումը ժամանակակից տեխնոլոգիական լուծումների, մեթոդների և գործիքների կիրառումով, ինչպես նաև այս ոլորտում ՆԱՏՕ-ի չափորոշիչների և ընթացակարգերի ուսումնասիրությունը։