Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին՝ ովքեր ունեն փող, ովքեր ունեն կապեր, ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ. Փաշինյան

 Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման օրվան նվիրված՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի անվտանգության, բարեվարքության և իրավունքի գերակայության տնօրինության տնօրեն Հաննա Յունկերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Դատախազության աշխատողի օրվա առիթով և ընդգծել այն միջազգային համաժողովի ձևաչափով անցկացնելու կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա հնարավորություն է տալիս անդրադառնալու դատախազության գործունեությանը, ինչպես նաև փորձի փոխանակմանը. «Օրենքը, իրավունքը զարգանում է, և ինչքան մենք լինենք միջազգային հաղորդակցության մեջ, այնքան ավելի արդյունավետ կլինենք Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման, թույլ տվեք ասել, համաժողովրդական ակնկալիքը իրականություն դարձնելու ճանապարհին»։

Անդրադառնալով համաժողովի թեմային՝ ապօրինի գույքի բռնագանձման համակարգին, երկրի ղեկավարը նշել է. «Ես ուզում եմ առիթն օգտագործել մի կարևոր, իմ կարծիքով, թյուրըմբռնում պարզաբանելու համար։ Կա ընդհանուր ընկալում, և այդ ընկալման պատճառները պարզ են, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը և ինստիտուտն ուղղված է կամ գործում է նախկին պաշտոնյաների գործունեության համատեքստում։ Բայց թույլ տվեք ասել, որ սա թյուրըմբռնում է, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման համակարգն իրականում ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է, որպեսզի այս պահին գործող պաշտոնյաներն այդ ազդակը ստանան, որ գույքի նկատմամբ անառողջ և ոչ օրինական ուշադրությունը հեռանկար չունի, որովհետև այս պահից պետք է կանխատեսելի լինի, թե դա ինչի է բերելու և ինչի է հանգեցնելու։ Եվ այս առումով, ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որի լիարժեք գործարկման հարցում, իհարկե, և՛ ժողովուրդը, և՛ Կառավարությունը մի փոքր անհամբեր են, հակակոռուպցիոն քաղաքականության, Կառավարության և կառավարող մեծամասնության շատ կարևոր սյուներից մեկն է»։

Վարչապետն անհանգստացնող փաստ է համարել հակակոռուպցիոն քաղաքականությունների մեջ, այդ թվում՝ միջազգային վարկանիշերում, որոշակի լճացման փուլում գտնվելը և ընդգծել. «Դրա հետ մենք որևէ կերպ չենք կարող համակերպվել, որովհետև մեզ համար սկզբունքային է, որ հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում անընդհատ, սկզբունքային և հետևողական առաջընթաց արձանագրենք։ Ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ նոր ձևավորվող Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն առաջնային խնդիր են համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը, պայմանական ասած, վերագործարկելու, թարմացնելու կամ ռեստարտ անելու պրոցեսը, և սա շատ կարևոր է մեզ համար»։

Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությամբ հստակ հանրային կոնսենսուս ձևակերպելու անհրաժեշտությունը, թե ինչ է արդարություն և ինչ է արդարադատություն։ «Ես մեր իրականության մեջ այդ բացը նկատում և զգում եմ, որ հանրային կոնսենսուս չկա, հանրային կամ պետական կարգախոս կամ ուղերձ չկա, թե արդարությունն ու արդարադատությունն ինչ են։ Իմ պատկերացմամբ՝ արդարադատությունը և արդարությունը դիտարկվում են միայն և միայն բացառապես լեգիտիմության համատեքստում, որովհետև այն, ինչ առավելագույնս համապատասխանում է լեգիտիմությանը՝ առավելագույնս համապատասխանում է արդարությանը և արդարադատությանը։ Ամենակարևոր դրույթը սրանից հետո այն է, որ լեգիտիմության մի աղբյուր կա և այդ աղբյուրը սուվերենն է՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ չի կարող արդարությունն ու արդարադատությունն ինստիտուցիոնալ մակարդակում կտրված լինել լեգիտիմությունից»,- շեշտել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր իրավական մենթալիտետի, սոցիալ հոգեբանության մեջ այդ խնդիրը գոյություն ունի՝ արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ։ Վարչապետի դիտարկմամբ՝ ոչ թե ժողովրդի ընկալումներն ու ցանկությունները պետք է ինքնաբերաբար արտահայտվեն արդարության և արդարադատության տեսքով, այլ՝ արդարության և արդարադատության ինստիտուտները, ժողովրդի ցանկությունները պետք է սահմանափակեն իրավունքով, շահերի պաշտպանությամբ։ Սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, իրականում այս բանաձևը չի հաջողվել ներդնել Հայաստանում. «Մենք այս խնդիրների լուծման հետևից պետք է գնանք երկու ուղղությամբ: Առաջին՝ մեր սահմանադրական կարգի լեգիտիմության լիարժեք հաստատմամբ։ Այսինքն՝ սահմանադրական կարգ, որ հաստատվել է ժողովրդի ազատ կամարտահայտությամբ։ Եվ երկրորդ՝ իրավական և իրավաբանական կրթության ոլորտում մեզ անհրաժեշտ են լրջագույն բարեփոխումներ և փոփոխություններ»։

Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում իրավական և իրավաբանական կրթության զարգացումը՝ աշխարհում և Հայաստանում տեղի ունեցող տրամաբանություններին համահունչ։ Վարչապետն ընդգծել է նաև արդարադատության վերաբերյալ ժողովրդի մոտ առկա հարցերին պատասխաններ տալու անհրաժեշտությունը։ «Իմ կարծիքով՝ Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման համար, ըստ էության, բոլոր հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են Կառավարության առաջ, լուծել ենք։ Եվ լուծել ենք նաև ժողովրդին անընդհատ բացատրելով, որ մենք բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում այս բոլոր որոշումները կայացնում ենք ոչ թե պաշտոնյաների, այլ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը տեսնի դրա արդյունքը, տեսնի, որ Հայաստանում կա արդարություն և արդարադատություն։ Իսկ այսօր, կներեք, իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր, նրանք ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ, և սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այդ պրոբլեմին պետք է անդրադառնանք, չկա ուրիշ տարբերակ»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետք է հստակ առերեսվել այս խնդրին։

Վարչապետի խոսքով՝ այդ թվում նախընտրական քարոզարշավը և ընտրությունները ձևակերպել են հարցեր և դատաիրավական համակարգն այդ հարցերին պատասխանելու երկար ժամանակ չունի. «Եթե այդ հարցերին երկար ժամանակ կոնկրետ պատասխաններ չհնչեն, դա նշանակում է Հայաստանի դատաիրավական համակարգը սաբոտաժի է ենթարկում այդ հարցերին պատասխանելը։ Սա արդեն քաղաքական իրադրություն է, և այդ քաղաքական իրադրությունը պետք է հասցեագրվի քաղաքական ճանապարհներով։ Եվ մյուս կողմից ես հավատում եմ, հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանում այդ ըմբռնումը բավականին հուսալի հենարան է ձևավորել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում»։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նկատել է՝ կարևորը այդ գործընթացը փակուղի չի մտել և հույս հայտնել, որ այդ թվում՝ այսօրվա քննարկումների ընթացքում, միջազգային գործընկերների աջակցությամբ՝ ելքերը կգտնեն։ Այդ համատեքստում, վարչապետը նաև ընդգծել է՝ գործընթացը չպետք է շեղվի երկրի միջազգային ստանձնած պարտավորություններից։

Վարչապետ Փաշինյանը դատախազության բոլոր աշխատողներին ևս մեկ անգամ շնորհավորել է օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար։ Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնել բոլոր այն դատախազներին, ովքեր իրենցն են համարում Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն և արդարություն հաստատելու օրակարգը՝ համաձայն այն տրամաբանության, որ այդ թվում՝ արդարությունը և արդարադատությունը պետք է բխեն լեգիտիմությունից, սուվերենից, որը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։