Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Երևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանը

Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում, Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ, 2026 թվականի հուլիսի 1-ին Երևանում մեկնարկել է «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» խորագրով բարձրաստիճան միջազգային երկօրյա համաժողովը։

Գլխավոր դատախազության հետ համատեղ միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում», ինչպես նաև «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

2023-2025 թվականներին Հայաստանում անցկացված ամենամյա բարձրաստիճան դատախազական համաժողովների հաջողությամբ պայմանավորված՝ ստեղծվել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան տասը պետությունների դատախազներ, արդարադատության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային փորձագետներ։

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, ԵԽ անվտանգության բարեվարքության, իրավունքի գերակայության տնօրինության տնօրեն Հաննա Յունկերը (առցանց), Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանները, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, ՀՀ իրավապահ մարմինների ղեկավար կազմը, Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն, Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասին, Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազ Արմինս Մեյստերսը, դատախազության պատվիրակություններ՝ նաև Ավստրիայի Հանրապետությունից, Շվեյցարիայի Համադաշնությունից, Ռումինիայից, Իտալիայից և Լեհաստանից, դատախազներ, այլք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Դատախազության աշխատողի օրվա առիթով և ընդգծել, որ միջազգային համաժողովի ձևաչափով օրը նշանավորելը հնարավորություն է տալիս անդրադառնալու դատախազության գործունեությանը, ինչպես նաև փորձի փոխանակմանը. «Օրենքը, իրավունքը զարգանում է, և ինչքան մենք լինենք միջազգային հաղորդակցության մեջ, այնքան ավելի արդյունավետ կլինենք Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման, թույլ տվեք ասել, համաժողովրդական ակնկալիքը իրականություն դարձնելու ճանապարհին»։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր իրավական մենթալիտետի, սոցիալ հոգեբանության մեջ այդ խնդիրը գոյություն ունի՝ արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ։ Վարչապետի դիտարկմամբ՝ ոչ թե ժողովրդի ընկալումներն ու ցանկությունները պետք է ինքնաբերաբար արտահայտվեն արդարության և արդարադատության տեսքով, այլ՝ արդարության և արդարադատության ինստիտուտները, ժողովրդի ցանկությունները պետք է սահմանափակեն իրավունքով, շահերի պաշտպանությամբ։ Սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, իրականում այս բանաձևը չի հաջողվել ներդնել Հայաստանում. «Մենք այս խնդիրների լուծման հետևից պետք է գնանք երկու ուղղությամբ: Առաջին՝ մեր սահմանադրական կարգի լեգիտիմության լիարժեք հաստատմամբ։ Այսինքն՝ սահմանադրական կարգ, որ հաստատվել է ժողովրդի ազատ կամարտահայտությամբ։ Եվ երկրորդ՝ իրավական և իրավաբանական կրթության ոլորտում մեզ անհրաժեշտ են լրջագույն բարեփոխումներ և փոփոխություններ»։ Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում իրավական և իրավաբանական կրթության զարգացումը՝ աշխարհում և Հայաստանում տեղի ունեցող տրամաբանություններին համահունչ։ Վարչապետն ընդգծել է նաև արդարադատության վերաբերյալ ժողովրդի մոտ առկա հարցերին պատասխաններ տալու անհրաժեշտությունը։ 

Վարչապետ Փաշինյանը դատախազության բոլոր աշխատողներին ևս մեկ անգամ շնորհավորել է օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար։ Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնել բոլոր այն դատախազներին, ովքեր իրենցն են համարում Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն և արդարություն հաստատելու օրակարգը՝ համաձայն այն տրամաբանության, որ այդ թվում՝ արդարությունը և արդարադատությունը պետք է բխեն լեգիտիմությունից, սուվերենից, որը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար և նշել.

«Չորրորդ տարին անընդմեջ Հայաստանը բարձրաստիճան համաժողովների ձևաչափով հյուրընկալում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դատախազներին, իրավապահ համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպությունների գործընկերներին և ոլորտի առաջատար փորձագետներին։

Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների առաջարկով և աջակցությամբ մենք ձեռնամուխ եղանք Հայաստանում կազմակերպվող այս համաժողովների ինտիտուցիոնալացմանը: Հարթակի գաղափարը, որի մեկնարկն ազդարարում ենք այսօր, «ծնվեց» հերթական համաժողովի արդյունքների ամփոփման ժամանակ: Հարթակի փիլիսոփայությունը հուշեց անվանումը՝ «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ», որի նպատակը փորձի փոխանակումն է, մասնագիտական համագործակցությունն ու ընդհանուր մարտահրավերների շուրջ փոխադարձ վստահության վրա հիմնված քննարկումների խթանումը:

Այս հարթակի շրջանակներում հրավիրված առաջին համաժողովի օրակարգն արդիական է ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական տարածաշրջանի համար:

Ֆինանսական հանցավորության նոր դրսևորումները, արհեստական բանականության և կրիպտոակտիվների օգտագործմամբ իրականացվող հանցավոր սխեմաները, ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման, վերականգնման և կառավարման արդյունավետ մեխանիզմները, ինչպես նաև քրեական արդարադատությունում տուժողի իրավունքների լիարժեք ապահովումը հաջորդ երկու օրերի մեր օրակարգի առանցքն են:

Խորհրդանշական է, որ այս համաժողովը մեկնարկում է Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակի օրը։ Ավելի քան մեկ դար մեր կառույցի առաքելությունը մնում է անփոփոխ՝ ծառայել օրենքին, պաշտպանել պետական շահը, ամրապնդել իրավունքի գերակայությունը։

Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական միությանը և Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հետ երկարամյա, վստահելի և արդյունավետ համագործակցության համար։ Համատեղ իրականացված ծրագրերը կարևոր դեր են ունեցել դատախազների կարողությունների զարգացման, մեր աշխատանքում եվրոպական լավագույն փորձի ներդրման և ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնման գործում։

Վստահ եմ, որ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակը կդառնա մեր ընդհանուր նպատակների, այն է՝ արդյունավետ արդարադատության, ամուր միջազգային կապերի, փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցության և այս ամենի արդյունքում՝ օրենքի գերակայության ամրապնդման հիմնասյուն»:

ԵԽ անվտանգության բարեվարքության, իրավունքի գերակայության տնօրինության տնօրեն Հաննա Յունկերի խոսքով՝ այս միջոցառումը ի սկզբանե մեկնարկել էր որպես առանձին նախաձեռնություն, սակայն ժամանակի ընթացքում Հայաստանում անցկացվող ամենամյա համաժողովը դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դատախազների և արդարադատության ոլորտի մասնագետների միջև երկխոսության կայուն հարթակ։ «Պատահական չէ, որ այս համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում։ Վերջին տարիներին Հայաստանը նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ՝ ուղղված հակակոռուպցիոն և փողերի լվացման դեմ պայքարի համակարգերի ամրապնդմանը, ինչը արտացոլված է GRECO-ի և MONEYVAL-ի գնահատականներում, ներառյալ MONEYVAL-ի վերջերս ավարտված գնահատման 6-րդ փուլում։ GRECO-ն և MONEYVAL-ը ճանաչել են Հայաստանի առաջընթացն ու հետևողական ջանքերը՝ միաժամանակ ներկայացնելով առաջարկություններ տարբեր ինստիտուտների հետագա հզորացման ուղղությամբ։ Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարության ամուր աջակցությունն, անշուշտ, կնպաստի այդ գործընթացների հետագա զարգացմանը»,- հայտարարել է Հաննա Յունկերը և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ներգրավված լինելու և նվիրումի համար։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ Եվրոպական միությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման, օրենքի գերակայության ամրապնդման շրջանակներում և հավելել, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել երկրի իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը արդիականացնելու, իրավապահ և դատախազական ծառայությունների արդյունավետությունը բարելավելու և իր գործելակերպը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։

 «Այսօր մեր առջև ծառացած մարտահրավերները չեն սահմանափակվում ազգային սահմաններով։ Հանցավոր ցանցերը միջազգային համագործակցություն են իրականացնում։ Մեր արձագանքը պետք է շատ համակարգված լինի։ Այսպիսի համաժողովները արժեքավոր հնարավորություն են ընձեռում միմյանցից սովորելու, գործնական փորձ փոխանակելու, ի հայտ եկող սպառնալիքները բացահայտելու, մասնագիտական ​​ցանցեր կառուցելու համար: «Ես վերահաստատում եմ Եվրոպական միության ամուր աջակցությունն այս նախաձեռնությանը և մեր շարունակական գործընկերությանը Հայաստանի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հետ»,-ընդգծել է Վասիլիս Մարագոսը և հավելել, որ Հայաստանն առանձնանում է ժողովրդավարության նկատմամբ նվիրվածությամբ և շատ կարևոր բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ:

Երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները կքննարկեն ֆինանսական հանցագործությունների քննության և քրեական հետապնդման, ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման, սառեցման, կառավարման և բռնագանձման, ինչպես նաև տուժողակենտրոն արդարադատությանն առնչվող արդիական հարցեր։

Առանձին ուշադրություն կդարձվի ֆինանսական հանցագործությունների նոր դրսևորումներին, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ կատարվող խարդախություններին, կրիպտոակտիվների օգտագործմամբ հանցավոր սխեմաներին, փողերի լվացման և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ու քննության արդյունավետ մեխանիզմներին։

Քննարկվելու են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի կառավարման արդյունավետ մոդելները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի (ակտիվների) վերաբերյալ, ինչպես նաև հանցագործությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման միջազգային լավագույն փորձը։

Համաժողովի արդյունքներով ակնկալվում է նպաստել ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի, ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի և միջազգային համագործակցության ոլորտում մասնակից պետությունների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ամրապնդել մասնագիտական կապերն ու գործընկերային հարաբերությունները։