ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու
ԱՄՆ իշխանությունները հունիսի առաջին կեսին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել ՀՀ քաղաքացու (կամ քաղաքացիների), սակայն մինչ այս պահը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել Sputnik Արմենիայի` այս թեմայով հարցմանը։
Բանն այն է, որ ԱՄՆ իշխանությունները Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել 3–րդ երկրի մոտ 20 քաղաքացիների։ Դատարանի որոշումների պատճառով նրանց թույլ չեն տվել ուղարկել իրենց հայրենիք, սակայն ԱՄՆ իշխանությունները ելք են գտել սահմանափակումները շրջանցելու համար՝ նրանց ուղղարկելով 3–րդ երկիր։
Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
Այն մասին, որ արտաքսվածների մեջ ՀՀ քաղաքացի (քաղաքացիներ) կա, գրել է AP գործակալությունը ՝ վկայակոչելով իրանա-ամերիկյան իրավական պաշտպանության հիմնադրամի (IALDF) գործադիր տնօրեն Ալի Ռահնամին:
Ավելի ուշ ԱՄՆ պաշտոնյան CBS-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը` անանուն մնալու պայմանով։ Նա նշել է, որ արտաքսվածների թվում կան նաև միգրանտներ Հայաստանից և Իրաքից։
Արտաքսվածների ցուցակում ՀՀ քաղաքացու (քաղաքացիների) առկայության մասին տեղեկությունը հաստատում է նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը :